Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/239

Այս էջը սրբագրված է

համարիմ յիշել, զի յետ բազմամնայ դեգերմանց նախասահմանովթիւն հասոյց ինձ միջնորդ և կատարիչ այսորիկ ամենայն բարձանաց իմոց յանձին մեծանուն գիտնականի Ֆրիդրխայ Պսււրօտի, պրոֆեսորի Համալսարանին Դորպատի, որ հանեալ զարքունական ողորմութիւնս ետ առաքել զիս յալն քաղաք և զամս հեգ ուսանիլ անդ առ նմա իսկ: Անհնարին Է ինձ աստ թուել մի առ. մի զամենայն վաստակ և ջանադրութիւն նորա ի մասին ուսման իմոյ, մանաւանդ առ ի պատրաստել զիս պիտանի դաստիարակ մանկանդ։ Այս միայն բաւական լիգցի յիշել, զի կամք նորա էր միշտ հեղուլ ի սիրտ իմ զսէր առ ազգն, եկեղեցին և աշխարհ մեր։ Վերադարձեալ անտի յաշխարհ մեր ի 1836֊ին սկսայ ըստ հոգւոյ երանելւոյն հաւաքել առ իս զմանկունս ազգի ի Տփխիս առ ի կրթել և պատրաստել զնոսա ապգայ ուսուցիչ ժողովրդեան։ Առ որ ստացեալ անձին օրըստօրէ զնախանձաւորս և բանսարկուս ի մէջ ուսուցչաց ճեմարանի տեղւոյն և կեր ալ յայս սակս զանասելի վէրս ազգի ազգիս, ի վախճանի բռնադատեցա փակել զուսումնարան իմ և վիրալից սրտիւ դառնալ առ ընտանիս իմ յԵրևան։ Մի բամբասեսցէ զիս ազգն պատուական, զի ես զօտարազգի ոք այսքան գերահամբաւեմ, եթէ գիտասցէ ոք զամենայն իղձ և փափագ նորա ի լուսաւորութիւն մեր աղանց, ապաքէն ո՞չ ցարմասցի ի բանս իմ»։