Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/241

Այս էջը սրբագրված է

Յանխիղճ օրհասէն զրկիմ արդ ի քէն.
Շունչ և զօրութիւն վերանան յինէն։
Առանց քեզ իմ կեանք տարտարոս դժնդակ.
Ինձ բոլոր աշխարհ դժոխք կենսափակ։
Որքան հեռանամ, այնքան զօրանայ
Բուռն քարշողական զօրութիւն նորա:
Ընդէ՞ր ո՛չ ի գիրկս մեռայ յերեկ քո,
Քաղ՛ցր իմ բարեկամ՝ յողջակէզ սիրոյ։—
Ո՞ւմ կարէի տալ ի քաղցր աւանդ
40 Զմաշեալ զիմ հոգի, որ չէ՛ իմ այլ արդ
Չէ՛ ինձ նա պատճառ այժմ կենդանութեան
Հուր մաշիչ, անշէջ ի քէն բաժանման:
Առ քեզ նա ձգտի, առ քեզ՝ սիրելի՛,
Ընդ քեզ միանալ, կեալ, շնչել կամի։ —

Փակեցան յաչացս լերինք Տփխիսոյ.
Փակեցաւ և սիրտս ի քաղցր յուսոյ.
Զքեզ տեսանել, զքև գեղգեղիլ,
Ի քո գիրկս հանգչիլ, զքև զմայլիլ։—
Սայլ իմ առաջէր, սիրտ իմ հառաչէր։
50 Երիվարք սլանան, ծունկք իմ թուլանան։
Սէր քո զիմ հոգի, զմարմինս դառն ուղի
Յալիս թախծութեան ձգեն երկկուսի։ —
Յարեան արտասուս ծովացեալ ցաւօք,
Ի յամպս վայոց մթագնեալ մտօք,
Գնամ և նայիմ, յետս ա՞խ հայիմ.
Ողբալով՝ ի ծունր իջեալ՝ պաղատիմ։
Կա՛ց բարեաւ՝ հոգւոյս անդի՛ն սիրեկան,
Քեզ աջ բարձրելոյն լիցի պահապան,
Թէ ո՛չ այլ ևս ինձ տես քո մասն լիցի,
60 Ինձ և գուբն խորին ի դրախտ դարձրի.
Թէ աջ քո զիմ աչս փակեսցէ վերջինն,
Թէ ձեռն քո ինձ զբուռն տայ հողոյ յետինն։