Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/244

Այս էջը սրբագրված է

Յի՞մ քաղցր՝ հայրենեաց հով զուարթարար,
Յի՞մ անոյշ բարբառ, հի՞մ օդ բարերար.
Աստ և խուզն չեչին, աստ և ծուխն տխուր
Ի քիմս՝ խնկահոտ մեր բուրեն յամայր։

Տօնեմ զքո տեսիլ՝ սեղա՛ն սրբութեան
70 Տօնեմ, փառատրեմ զանունդ յաւիտեան.
Փա՛ռքդ Հայաստանի, գերամբա՛րձ Մասիս.
Համայն դու ազգաց ուխտի սուրբ արձան։

Արևին ոսկի երբ ի քո գագաթ
Ի մուտս և յելս իւր ճաճանչ, ճառագայթ,
Երբ լուսացնցուղ բացցի ի վերուստ,
Քե՛զ իմ առաջինն ձօնեսցի ուխտ աստ։

Թ՝է ոչ Նոյեանն քեզ ճենճեր օրհնութեան,
Թէ ո՛չ պատարագ սուրբ գերդաստանին
Քեզ վերխնկեսցի գոհութեան ի նշան,
80 Գէթ սիրտ գոհաբան առցէ զտևղին։ —

Պահեա՛ միայն՝ հա՛յր՝ զաշխարհ և զորդիս
Անփորձ, անսասան ի կենցաղս յաստիս.
Մի այլ մխեսցին մեզ հեղեղք կործանման,
Մի՛ հա՛յր քաղցրագութ՝ յապայն կամ զարդիս։-

Մեծին Ռուսսիոյ քաջ աշխարհասաստ
Լիցի՛ մեզ նեցուկ, օժանդակ, նպաստ.
Արամեան սերունդ այժմէն յաւիտեան
Զնորայն օրհնեսցէ՛ օծեալն լամայր ասա։ —

Սուրբ եղիցին մեզ կաթիլք ձեր արեան,
90 Աուրբ՝ յիշատակ ձեր, հոգի՛ք պատուական.
Հիմնադի՛րք ազգի, փրկի՚չք աշխարհի.
Հսկա՚յք երկնածնունդք՝ անմա՛հք՝ անվախճան։