Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/245

Այս էջը սրբագրված է

1841.

Սոնայ, տարաբախտ աղջիկն Տաջիկ, որ խեղդեցալ ի միում գիշերի մարբ իւրով հանդերձ, ի կատաղի սիրահարա՞ց կամ ի կրօնամոլ Տաճկաց, ո՛չ ոք իմացաւ։Ընդ նոսա սրախողող եղև և հայազգի մի պահապան նոցա ի գիշերի բայրամին Տաճկաց, որ յ8–ն մարտի 1844. յԵրևան:

1 «Պատրաստեցուք մայր զպաշար աւուրց տօնի։
ԶքաղցրաւԷնս անուշահամս ազգի ազգի։
Չէ՞ ի վաղիւն բայրամ է մեր, ցանկալին օր,
Ընդէ՞ր և ոչ մեզ ևս տօնել զհանդէս կրօնի»։

«Եկն հացթուխն և խոստացաւ՝ յառաւօտու
Վաղ քաջ առ մեզ գալ, ի դիպող տանիլ ժամու,
Որ առտնին է կարևոր թխուած և հաց.
Մեք զայլ կարիս արդ հոգասցուք, ես և մա՛յր դու» ա).

«Զի՞նչ տես, հանդէս, զուարճութիւն յամենայն տան
10 Առաջեսցի ամենեցուն յայսմ խնդոլթեան.
Ծնողք որդւոց և բարեկամք և ազգականք
Յողջոյն միմեանց շնորհաւորել գնան և գան»։

«Մե՛ք ա՞խ միայն մնասցուք կարօտ ուրախութեանս,
Մե՛զ միայն փակ դուռն և սրահ դժոխանմանս։
Չի՛ք և ոչ մի յայսմ աշխարհի սիրտ մերձաւոր,
Որ գթասցի ՛լ ի մեր վիճակ հոգւով անխառն»։

«Որբ, անտէրունչ, անղօր, անխնամ յայս ձոր ցաւոց
Մտաք, բացաք զաչս, վարանեալ ի դառն հոգոց.
Եւ յանապատս էրէ վայրին գտանէ զիւր ծնող.
20 Այլ իմ և ո՛չ ա՛խ՝ զայս ետես սառն օրօրոց։»

«Ի սքալի յայսմ աշխարհի մեք անպաշտպան՝
Վաղուց անզուսպ եղաք կրից զոհ և կեր միայն։
Աղքատութիւն, ահասուրիւն, գեղհցկութիւն՝
Մեր մատնեցին զհոգիս ի ձեռս անսուրբ արեան»։