Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/249

Այս էջը սրբագրված է

1 Ուրա՛խ լեր ցնծա՛ մայր ուսումնարան,
Բարձրացո՛ այսօր նուագդ օրհնութեան,
Զի ահա փեսայդ քո տէր և պաշտպան,
Գայ գգուել զքեզ յիւրում գթութեան։

Մուծէ՛ք զշնորհս առագաստ շնորհաց,
Կարգեցէ՛ք դմա տօն նաւակատեաց,
Որ ողորմութեամբ իւրոյն գթոլթեան,
Ետ յարբունս ձեր կաթն իմոյ ստեան։

Մեք որդիք երկանց ծննդեան քո մայր,
10 Տեսեալ զայս շնորհ շնորհեալ մեզ հայր,
Զերթ որդիս շնորհաց օրհնեմք յաւիտեան.

Անմահ խնամոց փեսայիդ հողւոյս,
Աւանդեմ այսօր զիս և զիմ մանկանս,
Արդ թէ տիրապէս սիրեսցես դու զիս,
Ընկա՛լ զնոսա զոր սնուցի ես։