Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/291

Այս էջը սրբագրված է

2 ՅՈԻԼԻՍԻ. 1761 Ի ՄԱԳԻԼ ԱՐԵԳԱԿԱՆՆ.
Ի ՆՈՅՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀէ,



1 Ողջոյն ընդ քեզ թագուհի տունջեան
Ախ ո՛չ ցրեցեր զմութ ստուերս դու յինէն
Դեո սիրտ իմ յամպս ցաւոց՝ տխրական[1]
Թագուցանէ մորմոքմամբ զդէմս ի քէն։

Ծածկես՛ և դու ընդ քողով բարձր ամպոց
Ըզհոյակապ լուսահրաշ դէմս քո.
Եւ մի՛ այրե՛ր տեսլեամբ[2] քոով հրաբոց
Զբարեկամիս զաստղ նուազ և չգոյ։

Մի՛ ճնշեր, նա միջօրէդ[3]
10 Թէ զովանալ կամի նա և խնդրէ,
Թող զգասցի նա թէ հի՞մ ես պասքիմ
Սիրոյ նորա համբուրին, հեռուստէ։

Ի մեծ ծովուց եւրոպո՛յ հան զջուր
Պասքեալն խնդրէ զըմպելիս՝ պապակեալ
Այսպէս վհատեալ ես նմա փափագիմ
Կարօտութեամբ անյագուրդ թալկացեալ։

Լսե՞ս ինձ դու ով ծառայ անեղին
Որ զքո գիշեր եդ վարել զմեր տիւ
Ես տեսանեմ, հիմ դէմք քո զուարթագին
20 Զիս յսփոփել փակի փոյթ աներև:

Ահաւասիկ, համեղ օդն զովարար
Սուլէ զտերևս դաբնեաց իմ սիրելւոյն
Երբ զգացից զովացումն հրավառ
Բրցոյ իմոյ ի կրկին նորա տեսոյն։

Ո՛հ հազարիցս դու մտցես սխրագին
Մինչև աչք իմ միանդամ զմայլեսցին
Երջանկութեան առ հրապոյր նորա ժպտին
Մինչ[4] հայեսցի նա ի ձայն երգեցկին։

  1. ողբաձայն
  2. լուսովք
  3. բարձրութեամբ
  4. թէ