Ի ԳՐԳՌԻԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՐՈՅԱԿԱՆ՝
Հոկտոր մի ի վաթսուն որդւոցն Պրիամայ թագաւորին Տրոյացւոց և քաջագոյնն
քան զամենեսին՝ որ հանդիսացեալ յայսմ մարտի, քաջութեամբ պսակեցաւ
ի կամիլն հրաժարիլ ի տանէ կին նորա Անդրօմախայ կացեալ առաջի
նորա զմանկահասակ տղայն ի գիրկս յորդորէ խնայել զինքն և յորդին իւր,
և մի տալ զանձն մահու։ Այլ հսկայն անխռով սրտիւ մխիթարեալ զքաղցր
ամուսին իւր քաջալերէ զնա դիմէ ի պատերազմ, և նահատակի։ Հետագայ
բանաստեղծութիւն թարգմանեալ ի Հոմերոսէ հագներգակին յունաց՝ նկարագրէ
զտեսարան անջատման նոցա ի միմեանց և զխոսակցութիւնս յայսմ պահու:
1
Ի ցանկալին հայի հսկայն իւր հոգեսպառ,
Եւ ի ջերմ սիրտ իւր սեղմելով զամուսինն քաղցր.
Որ զահ, զկսկիծ զգալով՝ յանձն իւր տոչորի.
«Քաղցր իմ Հեկտոր արտասուելով նա բարբառի։
«Ընդդէմ մահու երթաս և որբ թողուլ կամիս.
Զողորմելի զայս քոյ զաւակ և զիս այրիս
Կարէ՞ ապրիլ ո՞հ որ զանձն իւր մատնէ ի մահ.
Հսկայութիւն քաջ սրտութիւն ո՛չ փրկեն գնա։
Զօրք թշնամեաց անդ անհամար չի'ք յոյս կենաց.
10
Եթէ փրկել ձեզ չէ մարթ զնա Աստուածք բարձանց.
Տո՚ւք ինձ այժմէն զաչս իմ փակել ի յաւիտեան.
Դառն ի ինձ կեանքս և ողբալի մինչ ցվախճան։
Վիշտ և սուգ միայն կարճեսցեն զօր իմ ողբալի.
Հի՞մ այլևս ինձ անմխիթար կեալ յաշխարհի։
Ծնօղք սիրելիք գիճին երկրի եղեալ ի զոհ.
Յաւեր դարձեալ ի յաքիլլէ քաղաք մեր ճոխ.
Աթոռանիստ նախնեաց մերոց։ Եւ Աքիլլէս
Մահաթոյն իւր ձեռամբ զրկեալ զիս ի հօրէս
Լացեալ ինքնին զտխրագէմ նորա տապան՝
20
Յորոյ վերայ կախին վահանն արքայական.
Շողիւն գեղարդն և սաղաւարտն ընդ սուսերին.
Ուր ընդ հովանեաւ սրբազան ծառոցն ոսկերքն
փթին.
|
|