Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/320

Այս էջը սրբագրված է

Այլ զսիրտ, զհոգի նոքա խածատեն
70 Յորոց քերականս արիւն վարակիչ,
Եղիցի գլխոցդ անթառամ պսակ
Սուրբ անմեղոսթեան, դուստրն երկնային
Նա շուք ձեր դիմաց նա ձեր արբանեակ
Նա ձեր Լուսընթագ, աստղ առաւօտին,
Երանի գրկացն, որ զձեզ բառնայ,
Եւ անմեղ մանկանց, որբ ձեօք սնանին
Աստ բոլոր երկին, ասա կեանք յարամնայ,
Որք անմահ մնան և յա՛ն կոյս տապանին,
Գոյ օր ուր և դուք թռչիք հրեշտականալ,
80 Թողուլ զայս աշխարհ, գնաթ յանդրանկաց դաս
Ի գիրկ ծնօղին ձեր ի փոսն մտեաթ
Կեցցէ հորիզոն ձեր փայլ, մշտավառ.

Երկիր մեր տարածուն՝ որդեակք իմ ուր բնակիմք,
Է զանգուած ի հոգոյ, ի ջրոյ շաղախեալ.
Յայս աղագս անուն իւր ի նախնեաց ուսանիմբ
Եւ ի սերունդս տարածեմք, յազգէ յազգ անայլայլ.
Իսկ երկին նշանակի նոյնպես ևս երկու իր,
Զի անտի ստանամք յօդ և հուր անիւափան,
Որ նա յղանայ, ծնանի, սնուցանի զամենայն իր,
90 Սա եփէ, հասուցանի ի յապրուստ աստ մարդկան,
Թի զիա՜րդ թշնամի են տարերքս և անսանձ,
Մինն միւսոյն ջանայ ընկճել խորտակել զօրութիւն.
Այլ մեր Հայր երկնից ոչ թող զնոսա ազատանձն
Զի անխռով, ապահով կացցի իւր տիրութիւն։
Թէ զիարդ գոյացան արարածքն ամենայն,
Ուսանիմբ ի սուրբ գրոց անթերի, լրակատար,
Անդ անդունդբ մթամած, ծփայր աստ ծովանման,
Եւ հոգին կենսաստեղծ, հաստատնաք աստ դադար։


Անկենդան կենդանի սողուն թռչուն, ծովայինք, ցամաքային գազանք, տունկք և այլն աստ խառնակուտեալ զմիմեանբք. նա բաժանեալ զջուրս յերկուս մասունս, մինն ամբարձ յերկինս, մինն հանեաց յատակս երկրի. անդ զարդարեաց աստեղօք, աստ բուսովք, անասնովք, անդ, հրեշտակովք աստ մարդկամբք. իւրաքանչիւր մարդ ունի զիւր աստղ և զերկու չար ու բարի հրեշտակս, որք նստեալ ի վերայ ուսոց նորա, գրեն զամենայն արարս նորա, առիցուցանել յաւուրն յետնում, մի խօսք մեր աւելի բարի, յաղթի զամենայն չարիս, արեգակն և լուսին օրինակք են սիրոյ, որպիս զօրութեամբ նոցա յառաջ եկնառաւօտն, միջօրայն, երեկոյն և գարուն, ամառն, աշուն, նոյնպիս սիրոյ