Կամ վարդ մի արւեալ, համբուրիր կնքեն,
30
Ի ծալ[1] թերթերացն, հոսեն զիւր եռանդ,
Շրջին մոլորեալ զմիմեանս որոնեն[2]
Արկեալ գնա փախշին ի տես միմեանց[3] անդ:
Այսպէս տարբերին զմիմեամբք կաթոգնեալ
Մինշ մայր իւր գթոտ սուրբ եկեղեցի,
Ի յերկնից խորանի իւրում սրբափայլ
Պսակալ գգուէ[4] զիւր դուստր և որդի։
Թնդան ոդնաշարք[5] համայն էակաց
Յայս զարկ ուժգնակի կարօտեալ հոգւոց.
Այլ բիւր[6] օրհնութիւնք և արդիւնք[7] բարեաց
40
Բեղմնին, բուստնին յայս սերտ հարուածոց։
Աստ եղբարք, ծնօղք խնդան, եղբարք տօնակցեն,
Քորք, բարեկամք խայտան[8] անսպառ,
Նոքա խրախանան փողեն, ձայնակցեն,
Բերկրին, զուարթանան, տարփան զուգապար
Ել երկինք պարզի[9] աստ ընդ նոցա ոտիւք,
Որոց տէրութեան չբաւէ այս երկիր,
Չիք կրնկաց[10] նոցա վայր ամրածածուկ
Սիրտ նոցաւ հոգի ծփայ[11] խնդալիր.
Զիարդ երփներանգ նոցա հորիզոն,
50
Զիարդ ճաճանչիւն հիմ ոսկենշոյլ[12]
Մինչ ի ծոց մտեալ մօրն[13] սիրացուն
Կուրծ և լանջ շնչակից ածին[14] ի մի ձոյլ։
Երկինք սրսկեն ցօղ լուսաթաթախ,
Երկիր աստ գրկէ զնոսա բազկաբարձ.
Այգ և երեկոյ փայլեն անխարդախ,
Ոգիք գիշերոյ շրջին թևատարած։
Դաշտք և դալարիք խսկեն հոտանոյշ
Բուրումն կնդրկաց պարուրէ զիւր քիմ–
Աստեղք, մոլորակք, առաջ — վերջալոյս
60
Ողջունեն նմա քաղցր հաւատարիմ։
|