Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/335

Այս էջը սրբագրված է

1 Բազմիցս մինչ զայս բօթ տայի ծնողաց գէթ առժամանակ,
Վարել զիմ շրջան ընդ օտար ամպովք յերկիր տարաբնակ.
Գթոտ գերդաստանն սուգ արկեալ զիւրև դիմօք տխրազգեաց[1]
Շնչէր զիւր թառաչ լռին մորմոքմամբ զինև շրջափակ
Կայլակ առ կայլակ[2] թանկագին կաթիլք արեան արտասուաց
Թանային կերկեր[3] վարթագեղ[4] այտուց նոցայն տրտմազգեաց[5]
Մրմունջ մայրենի մորմոք հայրենեաց կոծ անոյշ եղբարց
Հոսէին զեղեր անսփոփ սգոյ անվախճան լալեաց,
Որպիսի տրիտուր կարասցէ սրտին յընիեարս կենար
10 Պարգև ընծայել վասն անհուն գթոյ իւրոց ծնողաց
Այլ աւաղ փշաիս բազմիցս մեր ծնողք առ փոխ երախտեագ
Կրեն զանհնար վիշտս աղկտից յիւրոց զաւակաց.
Քանիցս քնահատ քնաթափ աչօք օրորար։[6]

  1. զինե բոլորեալ
  2. զթրթունջ
  3. վարդագեղ շրթանց ոսկեհուռ ալեաց
  4. լուսաբաց
  5. կոծ հօր և եղբարց
  6. զմեր օրօրոց զտիւզղիչեր