Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/351

Այս էջը սրբագրված է

1 Անցին երկու ամք և աչք իմ լալով կարօտ մնացին.
Տեսանել առիս զոք հայրենակից զհոգւոյս փարելին.
Հաղորդել նմա զիմ վիճակ օտար.
Լսել զմայրենի լեզուն քաղցրանոյշ
Գրկել զնազելին ցուցանել զիմ վայր.
Տալ հանգիստ սրտիս տալ հանգիստ հոգւոյս։

Ոչ չքնաղ շրջան, ոչ բարեկամութիւն քաղցր գերմանացւոց
Ուր իմ վերացեալ ի թևս բախտին կայի անզբաղ,
Ջնջէին զայս վէրքս (զիմ) սրբէին զիմ լաց
10 Ոչ հորդորք սիրոյ, ոչ ձայն սիրելեաց
Եւ ուր հայէի ժողով ինչ բազմաց
Անդէն փլանիւր սիրտ իմ տրտմազգաց.

Վասն հաւատոյ վասն օրինաց կորեան նորա փառք
Նորա երկիր, աշխարհ սխրալի իշխանք բաբեփառք
Ի ձեռս նոյնիսկ կրոնակիցք հալածեն զնա
Այլազգիք ևս և դաւանակիցք ոչ ժուժին նմա
Խոլզէ նա անձին ուստէք օգնական
Այլ ընդվայր զի չիք նմա ոք պաշտպան:

Եւ թռչունք անգամ ունին յիւրեանց բուն, ուր օթագային
20 Եւ սողունք անգամ, որք ի սիրտ երկրի անվրդով հանդչին
Այլ մեզ չիք տեղի, այլ մեզ չիք դադար,
Ի բոլոր երկրի, զոր ձեռք քո արար,
Սահի հայկազունն միշտ ալեկոծեալ
Զաւակ և զտուն զաշխարհ մոռացեալ։

«Ոհ անհասն էակ դու ամենագութ Հայր
Արարածոց, զի՞նչ այս դառնագին պատիժ,
Պատուհաս քոյոց ստեղծուածոց,
Եկեսցէ արդեօք գէթ ինչ ժամանակ,
Զի անցցէ ի մէնջ այս խիստ քո մուրհակ
30 Տեսցուք և մեք լոյս ի մերում գնտի,
Զոր ձրի վայելեն համայն ազգ երկրի
Առ քե՛զ իմ աղե՛րս, առ քեզ իմ մաղթանք,
Առ քեզ իմ խնդիր, առ քեզ հառաչանք
Ոհ թող ամենաբաշխ աչք քո քաղցրասցին
Յիմ ազգ թափառուն, յիմ ազգ վշտագին։