Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/360

Այս էջը սրբագրված է

Բայց ախ՝ իմ լերդս չորացած մնաց,
Հասրաթս քեզանից չառա աչքս բաց։

Բարեկա՛մ սիրուն, սիրուն բարեկամ,
40 Ինչ կըլի որ ախ՝ ես մեկ զուշ դառնան՛.
Կանգնիմ երեսիդ՝ դու շունչ քաշելիս
Բանամ՝ իմ սիրտս՝ որ մեկ ձենս առնիս.
Կաթի երկնային աչքիդ լիսն ինձ վրա
Էրված սրտիս ծուխն, բերնիդ հովին տա։
Պարզի էս խավար միտքս, որ ինձ մեկ օր
Ո՛չ մահ է տալիս, ո՛չ կյանքս առնում, որ
Կորչիմ, ախ պրծնիմ էս դառն աշխարքիցս
Կտրվի էս չար շվաքն եդևիցս.
Հոգիս քեզ պահ տան՝, ու մարմինս հողին,
50 Որ դու բերես հետդ վերջին սհաթին,
Ու էն դինումն էլ թե դժոխքն ինձ տանի.
Քո սուրբ աղոթքը ինձ մեկ հար անի.
Թե ես անարժանս Էն՝ սուրբ արարչի
Պատկերն իմ ձեռովն, ախ՝ խանգարեցի,
Քո արդար ձեռը, քո սուրբ բերանը
Բալքի ինձ չարա անի էն ՛ատյանը։
Դու ըլիս էլի իմ հոգու փրկիչն
Ինչպես էս սհաթին դու ես իմ մաշիչն։