Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/388

Այս էջը սրբագրված է

ԳԱՐՈԻՆ.

(էջ 116-119)

Հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից սևագիր օրինակը գտնվում է 17 տետրակում, սևագիր բանաստեղծության տակ Աբովյանը թվագրել է «1830 Ապրիլ Դորպատ» թվականի մեջ բանաստեղծը սխալվել է պետք է լինի 1831 Ապրիլ Դորպատ. բովանդակությունից երևում է, որ ծանր է անցկացնում առաջին գարունը օտար երկրում։

Տպագրվում է առաջին անգամ։

ՍԷՐ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՍ.

(էջ 120)

Հանված է № 17 տետրակից։ Գրաբար է, անթվակիր, գրված Դորպատում։

Տպագրվում է առաջին անգամ։

ԱՐՀԱԻԻՐՔ ՊԱԴԽՏՈԻԹԵԱՆ ԵԻ ԽՐԱՏՔ ՆՈՐԱ.

(էջ 121—122)

Հանված է 17 թվահամարի տակ պահվող սևագիր տետրակից. անթվակիր, գրաբար 1834 թ. հունիսի 10-ին Ն. Աշտարակեցուն գրած սևագիր նամակի վերջում Աբովյանը սևագրել է սույն բանաստեղծությունը, հավանաբար ցանկանալով չափածոյով տալ իր պանդուխտ վիճակը։

Տպագրվում է առաջին անգամ։

ՆԱՀԱՏԱԿԱՑ ՄԵՐՈՑ...

(էջ 123)

Հանված է № 17 սևագիր տետրակից, դրված է գրաբար։

Տպագրվում է առաջին անգամ։

ՀԱՆԳԻՐ ՀՐԵՇՏԱԿ ԻՄ...

(Էջ 124)

Բանաստեղծության պատառիկ է պահվում է 66֊ի տակ գրաբար է, անթվակիր, գրված է Դորպատում։ Բանաստեղծության հաջորդ էջի վրա կան մի ուրիշ բանաստեղծության երեք տողերը՝

«Մարմին քո աստ, հոգիդ յերկինս»,
«Դու ի սիրտս մեր մնասցես անմեռ»
«Մինչև խառնի ընդ քոյդ փոշի մեր»։


Տպագրվում է առաջին անգամ։

ԼԱՈԻՐԱ.

(էջ 125)

Հանված է 72 թվահամարի տակ պահվող ձեռագրից ինքնագիր է, անթվակիր։ Հիշեցնում է Շիլլերի նույնանուն բանաստեղծությունը։

Տպագրվում է առաջին անգամ։