Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/399

Այս էջը սրբագրված է

ՍՈՆԱ, ՏԱՐԱԲԱԽՏ ԱՂՋԻԿՆ...

(Էջ 245-248)

Երևանում կատարված սպանության մի դեպք առիթ է տվել Աբովյանին գրել այս բանաստեղծությունը։

Տպագրվում է առաջին անգամ։

ՈՒՐԱԽ ԼԵՐ ՑՆԾԱ ՄԱՅՐ ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆ...

(Էջ 243)

Հանված է 73 թվահամարի տակ պահվող տետրակից։ Անթվակիր է. բովանդակությունից երևում է որ գրված է Երևանում, իր ուսումնարանի բացման առթիվ։

Թաղիադյանը Նոր Ջուղա եղած ժամանակ գրել է մի բանաստեղծություն (անվերնագիր), որի առաջին տան առաջին երկու և չորրորդ տողերը հիշեցնում են Աբովյանի սույն բանաստեղծությունը։

Տետրակի էջերի վրա մենք հանդիպում ենք զանազան վարժությունների, նշումների, որոնց մեծ մասամբ դժվար ընթեռնելի են։

Բերենք մի օրինակ, «Առանց աշխատանաց ոչ կարեմք ապրիլ... այն ժամանակ երբ ճանաչում ենք մեր բախտը, կորչում է զվարճությունը, մնում է ցավը և հոգսը. ինչ սերմանում ենք մանկության օրերին, ժողովում ենք ծերության շրջանում, չէ ներգործություն առանց պատճառի»։

Տպագրվում է առաջին անգամ։

ՏԱՂ ՈԻՐԱԽՈԻԹԵԱՆ.

(էջ 25)

Բանաստեղծությունը հանված է 73 թվահամարի տակ պահվող տետրակից, անթվակիր է, դժվար է ասել, թե երբ է գրվել այս բանաստեղծությունը, գրված պետք է լինի Թիֆլիսում կամ Երևանում։

Տպագրվում է աոաջին անգամ։

ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ԳԹԱԾԱԳՈՅՆ ՀՈՎՈԻԱՊԵՏ ԵՒ ՏԷՐ.

(էջ 251-252)

Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, անթվակիր է» 70 տետրակում Վարդան Աբովյանի կողմից արտագրված այս նույն բանաստեղծությունը թվագրված է 1837, որը, մեր կարծքով, ճիշտ չէ։ Այս բանաստեղծությունը գրված պետք է լինի 40-ական թվականների սկզբներին և ուղղված Ն. Աշտարակեցուն։

Տպագրվում է առաջին անգամ։

ՎԿԱՅՔ ՓԱՌԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ.

(Էջ 25)

Հանված է 157 թվահամարի տակ պահվող տետրակից. անթվակիր է, երևանյան շրջանի բանաստեղծություններից է, արտահայտում է բանաստեղծի դառը խոհերը հայրենիքի վիճակի մասին։

Տպագրվում է առաջին անգամ։