Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/400

Այս էջը սրբագրված է

ՅԱԻՈԻՐ ՏՕՆԱԽՄԲՈԻԹԵԱՆ ԲԱՐԵԿԱՄԻ ՄԻՈՅ...

(Էջ 254)

Հանված է 57 տետրակից, գրաբար, անթվակիր, նվիրված է իր բարեկամներից մեկին: Տպագրվում է առաջին անգամ։

ԱՌ ԱՅԼ ԲԱՐԵԿԱՄ ՄԻ ԸՆԴ ՓՈՔՐ ԸՆԾԱՅԻ. (էջ 255)

Հանված է նույնպես 57 տետրակից, գրաբար, անթվակիր։ Տպագրվում է առաջին անգամ։

ԶԳԱՑՄՈՒՆՔ ԵՒ ԱՂԵՐՍ.

(էջ 256-257)

Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, գրաբար, անթվակիր։ Տպագրվում է առաջին անգամ։

ԱՂԵՐՍ ԳՈհՈԻԹԵԱՆ ԱՌ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԵԱԼՆ. (էջ 253)

Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, պատկանում է Աբովյանի կրոնական բնույթի գրվածրների շարքին։ Տպագրվում է առաջին անգամ։

Ի ՎԵՐԱՅ ԱՐԵԳԱԿԱՆ Ի ԳՈՅՆ ԱՌԱԼՕՏԵԱՆ ՔԱՂՑՐ ԵԻ ԱՅԼՆ։

(Էջ 253)

Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, գրաբար, անթվակիր:

Տպագրվում է առաջին անգամ։

ՅԱԼԻՍ ԱՄԵՀԻ ԱՆԴ ՄԻՍԻՍԻՓԻ...

(կջ 260)

Այս բառերով սկսվող բանաստեղծությունը հանված է 71 թվահամարի տակ պահվող ձեռագրից. ինքնագիր, չ. 18,6 > 12, անթվակիր. նյութը վերաբերում է Ամերիկայի գաղութարար քաղաքականությանը. Աբովյանն այդ թեմայով գրել է «Ամերիկու լիս քցիլը» ուսումնասիրությունը. բանաստեղծությունը հավանաբար գրված պետք է լինի այդ շրջանում։

Տպագրվում է առաջին անգամ։

Նույն էջի վրա Աբովյանը սևագրել է իր մանկությանը վերաբերյալ հետևյալ տողերը.—

Ո՞վ նախանձելի, ոսկեղէն ժամանակ մանկութեան իմյ.
Դու անցեր և անցանես քաղցրութեամբ, խաղաղութեամբ և յանհոգութեան։
Աւուրք իմ երջանիկ, ուր դեռ անծանօթ էին տրտմութիւնք և հոգք ծերութեան և աշխարհի։
Զիա՞րդ քաղցր էր ինձ ամենայն ինչ. սիրտ իմ միայն զգայր զուրախութիւն
Ես ո՛չ ունէի և ո՛չ դիտէի զբեռն տրտմութեան և հոգոց։
Միմիայն խաղք և զորարճութիւնք էին ընկերք իմ։