Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/404

Այս էջը սրբագրված է

ԱՌ ԱՐԵԳԱԿՆԱՄՈԻՏՍ.

(էջ 290)

Հանված է 64 թվահամար ունեցող 2-րդ տետրակից, թարգմանված է 18-րդ դարի գերմանացի բանաստեղծուհի Աննա Լուիզէ Քարշից, տետրակում զետեղված է նույն բանաստեղծուհու մի ուրիշ բանաստեղծությունը՝ «2 յուլիսի 1761. ի ծագիլ արեգականն» (էջ 291). առաջինի սևագիրը պահվում է 76 ձեռագրում. Թարգմանության թվականը անհայտ է։

Տպագրվում է առաջին անգամ։

ԵՂԵՐԵՐԳՈԻԹՅԻԻՆ Ի ՎԵՐԱՅ ԴԱՖՆԷԻ.

(էջ 292-294)

Թարգմանություն գերմանացի բանաստեղծ Դուշեից. բանաստեղծությունը հանված է դարձյալ № 64 տետրակից, սևագիրը պահվում է 176 ին բնագրում. թարգմանության թվականն անհայտ է։

Տպագրվում է առաջին անգամ։

ԿՂԶԻՆ ԲՈՐՆՀՈԼՄ.

(էջ 295)

Թարգմանություն է Կարամզինից. հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից. գրաբար, անթվակիր. թարգմանությունը հավանաբար կատարել է Դորպատում: Իր «Ռուսաց պատմության» անտիպ աշխատության մեջ նրան համարել է Հռուս գրականության նախագլուխը»։

Առաջին անգամ տպագրվել է 1940 թ. Խ. Աբովյանի Երկերի 2-րդ հ., էջ 64։

ՐԱԻՍԱՅ.

(էջ 296 -298)

Թարգմանություն է Կարամզինից. հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից. գրաբար, անթվակիր. թարգմանությունը կատարված է Դորպատում։

Առաջին անգամ տպագրվել է Աբովյանի Երկերի 2-րդ հ., 1940 թ., էջ 65։

Ի ԳՐԳՌԻԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՐՈՅԱԿԱՆ՝ ՀԵԿՏՈՐ ՄԻ Ի ՎԱԹՍՈՒՆ ՈՐԴԻՈՅՆ ՊՐԻԱՄԱՅ...

(էջ 299-303)

Հանված է 57 տետրակից. Աբովյանն այս թարգմանությունը կատարել է Դորպատում. Հոմերոսի «Իլիական»-ի 6-րդ հագներգությունից է։

Առաջին անգամ տպագրվել է Աբովյանի Երկերի 2-րգ հ., 1940 թ. էջ 65։

ԱՌ ԲՌՆԱԻՈՐՆ ԴԻՈՆԻՍ...

(էջ 304)

Հանված է 75 թվահամարի տակ պահվող ձեռագրից. սա մի թարգմանական հատված է Շիլլերի «Ռամոն և Փինտիաս» բանաստեղծությունից. ամբողջական թարգմանությանը կատարված է Հ. Հովհաննիսյանի կողմից. 1895 թ.։

Տպագրվում է առաջին անգամ։

ԱԶԱՏՈԻԹԻԻՆ.

(էջ 305)

Չափածո հատվածը հանված է 82 թվահամարի տակ պահվող ինքնագրից։ Գրաբար է, թարգմանություն։

Տպագրվում է առաջին անգամ։