Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/64

Այս էջը սրբագրված է

1. ՍՈԻԳ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈՒԱՆ ՍԻՐԵԼԻՈՅՆ ԻՄՈՅ ԵՒ


ՈՒՍՈՒՑՉԻ ՎԱԼՏԷՐԻ


Ի ԳԻՇԵՐԻՆ, ՈՒՐ ԵՍ ՊԱՀԱՊԱՆ ԵՎ է ՆՄԱ Ի


ՍԵՆԵԿԻ ԻԻՐՈԻՄ.


1831. 14 Սեպտեմբերի Դերպա



1 Ո՛չ լռին այս գիշեր զիս մղէ,
Ուր կացեալ առ քո դի ցաւալից,
Հայեցեալ ի քո դէմս տրտմալից,
Մորմոքիմ, տոչորիմ ի սրտէ։
Աւաղեալ զքո կորուստ թանկագին,
Ի մի պահ ու գործէր յաճիւն։

Ո՛չ. Արհաւիրք գիշերիս այն սրտի,
Որ սիրեացն զքեզ միշտ և սիրէ,
Որ ի կեանս և ի մահ զքեզ պահէ
10 Անմոռաց, չե՛ն բնաւ զգալի՛։

Այլ քո սէր նազելի զառ հոգւոյս
Յո՛ւշ բերեալ, տագնապիմ ես անբոյժ։

Տրտմալից այս գիշեր ո՛հ այս ժամ,
Ուր վերջինն տես անեմ ես զքեզ,
Ուր վերջին բարեալ մնային է իմ ընդ քեզ,
Ո՛չ ելցէ ի մտացս յարա ժամ։
Սուղ եղև իմ ընդ քեզ խնդութիւն
Այլ յերկար կացցէ ինձ այս լալիւն։

Եղիցին առաջնորդ քեզ հրեշտակք
20 Յայս ուղի անծանօթ վերնական
Յոր երթաս լի յուսով խնդութեան։
Ծագեսցի քեզ այն լոյս վերնառաք,

Զոր դու վառ ի կեանս քո պահեցեք,
Զոր դու ջերմ ի հոգիդ գանձեցեր։