Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/78

Այս էջը սրբագրված է

Երգեցէ՛ք ասեմ երջանիկ որդիք առատ բնութեան
50 Օրհնեցէ՛ք զպատճառն՝ որ ստեղծ զձե զ ի խաղաղ երկրի,
Ուր չի՛ք գերութիւն, ո՛չ սուր կամ հարուած դառնաղէտ կրի,
Որով անողորմ, ազգն իմ խղճալի տանջի յաւիտեան.

Հայրենին նմա սքատուն ինքեան
Ուր ցաւօք ճնշի նա զթոլոր իւր կետն։

Բերկրեա՛ց դու մայրի, ուր փոխին քայլուածք սիրելի [1]հիւրոցս
Ել դու արձագան, կրկնեա՛ց համաձայն երգոց հրեշտակացս,
Լալով հեծեծեն, քարայրք, արձագանք անդ իմ հայրենեացս.
Այլ երկնից խնամ դեռ մնայ անյայտ մեզ տաււապելոցս։

Եւ դու լիճ ծածկեա՛ աստ զիմ արտասուս
60 Անբախտ հայրենեաց սիրով մեռելւոյն։

Հառաչմամբ հայիմ ի թխպեալ շրջան ամպոց տխրագին
Որք զիմ կարօտ դէմս բաժանեն ուժիւ ի քաղցր հայրենւոյն
Կարօտիմ գոնէ հողմ ինչ ի լերանց այն երկն ահանգոյն
Բերցեն զովացումն պապակեալ սրտիս իմ աստ կաթոգին։

Այլ ո՜հ քանի նա հեռաւոր յինէն
Ոչ ձայն հասանի, ոչ աչք տեսանեն։

Այլ դու ինձ րատոհով սիրելի մնասցես անմոռաց յամայր
Յապայն մինչ պանդուխտս զրկեալ ի տեսոյդ զքեզ բերցէ ի միտ,
Աստ բար ե կամոլթեան, սիրոյ շառաւիղ ի մաշեալ իմ սիրտ
70 Զառաջինն կաթեաց զբարերար նշոյլ իւր կենդանարար.

Աստ բարեկամիս[2] խորհուրդ մտերիմ.
Խաւարին մտացս նախ լոյս ընծայեցին։

  1. երջանիկ
  2. «Սոյն այս բարեկամ էր պատուականն Գրաս, զոր յետ գալստեան իմոյ ի Դերպտ, յետ
    քանի մի աւուրց ծանեայ. նա առաջին բարեկամ իմ յետ Պարրոտին աստ. զառաջինն՝ դասատու
    ինձ յաշխարհագրութեան. նա վաղուց լուեսլ ղդալոտենէ իմմէ, որպէս ինքն ասէր,
    ցանկայր ծանօթանալ ընդ իս զսոյն գրեալ էր նմա և բարեպաշտուհի մայր իւր, հեշտացուցանել
    զվիճակ պանդխտութեան իմոյ. և նա յիրաւի արար զիս. ո՛չ գիտելով նա ռուսերէն,
    վասն որոյ դժվար էր նմա հաղորդել ինձ զդասատուութիւն իւր. այլ նա զի՞նչ առնէր, զամենայն
    աւուր, զոր, ինչ և կամէր խոսել ընդ իս, դասն աշխատութեամբ թարգմանէր ռուս երէն
    և այնպես ի բազում ժամանակս պարապեցաւ ընդ իս. կամելով ևս շուտով ուսուցանել
    ինձ գերմ աներէն , պատմէր ինձ բերանացի ղփսքր պատմութիւնս և ստիպէր ինձ
    ասել ղայն կրկին գերմ աներէն և այսպէս անչափ են աշխատանք և ջանասիրութինք նորա
    վասն իմ. յիշատակութիւն իմ աստ զնմանէ ցուցանէ զայն անչափ մարդասիրութիւն նորա,
    զոր նա եցոյց ինձ ի դառն վիճակի իմում. ի մտանելոյ իմոյ ի Դօրպատ ի 5 սեպտեմբերի
    մինչե. ցմայիս. ծով արեան ծփայր ի սիրտս իմ. պանդխտութիւն իմ, անտեղեկութիւն իմ ապառնի
    վիճակի իմոյ, երկիւղ իմ, թէ արդեօք կարացից լնուլ զնպատակ իմ և զակնկալու-