Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/8

Այս էջը սրբագրված է

ինքնագրերը, «Պատմություն Տիգրանի» մանկավարժական վեպի, «Ամերիկու լիս քցիլը» գիտա-գեղարվեստական երկի, «Նախաշավիղ»-ների, դորպատյան «Օրագրեր»-ի, «Պարապ վախտի խաղալիք»-ի, «Աղասու խաղը» մեծածավալ չափածո երկի և բազմաթիվ այլ ինքնուրույն և թարգմանական բանաստեղծությունների բնագրերը. էլ չենք խոսում նրա հարուստ նամականիի, հողվածների, ճառերի, խոհերի ու խորհրդածությունների, ուսումնառության տետրերի և ուրիշ շատ նյութերի մասին։

Աբովյանի երկերը հրատարակվում են 8 հատորով, բաշխելով նյութերը ըստ հատորների հետնյալ կարգով.

Ա. և Բ. հատորներ՝ չափածո երկեր (ինքնուրույն և թարգմանական), Գ. հատոր՝ «Վերք Հայաստանի» (իր տարբերակով), Դ. հատոր՝ արձակ երկեր, Ե. հատոր՝ մանկավարժական երկեր, Զ. հատոր՝ օրագրեր, է. հատոր՝ հոդվածներ, ուղեգրություններ, ճառեր, դամբանականներ, Ը. հատոր՝ նամակներ և փաստաթղթեր։

II

Խաչատուր Աբովյանի գեղարվեստական ստեղծագործության մեջ զգալի տեղ է գրավում չափածոն. նա մեզ է հասել գերազանցապես իբրև արխիվային ժառանգություն։ Մեծ լուսավորչի չափածո ժառանգության միայն մի աննշան մասն է տպագրվել անցյալում։ 50—60-ական թվականներին մամուլում տպագրվում են «Վերք»-ի հեղինակի մի շարք բանաստեղծությունները՝ «Ազգասեր մարդը իր մեռնելու վախտը», «Առաջի պատկերի Աղաջան Վարդանյանի», «Հախվերմազի գովքը», «Հազարփեշեն»-ը, մի քանի բայաթիներ և այլն։ 1864 թվին առանձին գրքույկով լույս է տեսնում «Պարապ վախտի խաղալիք»-ը։

Սովետական տարիներին պարբերական մամուլում և առանձին հրատարակություններով լույս է տեսել Աբովյանի բանաստեղծությունների մի մասը։

Այժմ Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտի կողմից ձեռնարկված «Աբովյանի երկերի» լիակատար ժողովածուի գիտական հրատարակությունը հնարավորություն է տալիս հրապարակ հանելու հայ մեծ լուսավորչի, մանկավարժի, գրողի և պոետի ամբողջ ժառանգությունը, նրա մեջ և պոեզիան։

Սույն գիտական հրատարակչության առաջին հատորը ընդգրկում է Աբովյանի տպագիր և անտիպ բանաստեղծությունները, կազմած արխիվային ձեռագրերի հիման վրա։ Դրանց մեծ մասը բանաստեղծը ժողովել է զանազան չափ ու ծավալ ունեցող տետրակների մեջ, իսկ որոշ բանաստեղծություններ գրված են առանձին էջերի վրա, իբրև ավարտված կամ անավարտ գործեր։

Բանաստեղծությունների մի մասն ունեն իրենց երկրորդ և երրորդ օրինակները։ Հիմնական տեքստը համարվում է բանաստեղծի կողմից արտագրված վերջին օրինակը։

Տպագրվող բանաստեղծություններն ինքնագրեր են, մեծ մասը գրաբար. այդ շարքի մեջ չեն մտնում չորս բանաստեղծություն։ Առաջինը «Յազատութիւն Հայաստանեայց» բանաստեղծությունն է, գրված 1830-ին Կարինում. սա հանված է Աբովյանի աշակերտ Գ. Շահնազարյանի տետրակից (տետ. № 175). արտագրություն է, հավանաբար նույն աշակերտի կողմից, երկրորդը երգիծական հայտնի ոտանավորն է «Հախվերմազի գովքը»՝ հեղինակի նամակի հետ,

9