Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/87

Այս էջը սրբագրված է

Ինչ կըլի որ բազի քյաբա, շողքդ ինձի ռահմանա
Որ էն լուսույն կարոտ սիրտս մխիթարվի ու հովանա
Լուսնի պես ես լույս տամ....

Անաստված մե ֆիքր արա՛, էս ինչ անիրավ դիվան ա
Տված չարեքդ ամեն մեկն արել է ինձ սալթ դիվանա
Ինչ մարդի ես դուռը գնամ, որ իմ դարդիս դարման չանայ
10 էս բանիս անելեն յետև քո օսալն քեղ մնա.
Քանի աստված օր ա տվել....


«Ինչքան ցավեմ, պատվելի բարեկամ, որ տասներկու տուն ոտանավորիցս միմիայն էս քանի կտորն ա մնացել, ամեն տուն այնքան շարք ուներ՝ ինչպես առաջինն. մանավանդ մեկ տան վրա շատ ցավում եմ, չունքի էնտեղ իմ սրտի դարդս իմ անանուն սիրուհվույն լալով, նրան հաթաթա եմ տալիս, թե նա աշխարքումս կարճ կյանք ունի, նրա գեղեցկությունը շուտով անց կը կենա, թե որ նա ինձ էնպես շատ չարչարելու է, ես դատաստանի օրը աստվածանից վրեժխնդիր կլինեմ նրա արածի համար. Ես ուրիշ հաղեր էլ ունեի շինած, այժմ շատը մոռացել եմ. դու մի՛ համարի՛ր սիրելի՝ թե ես մեկ հատուկ սիրուհի յԵրևանումը ունեցել եմ։ Լա՛վ լիցի. ես կանանց հետ ի մանկությունն սեր ունեի, և այժմ էլ անչափ ունեմ, աղ էնպես սեր, որ ես նրանց տեսնեմ, նրանց սիրուն և շախմուր երեսովը մխիթարվեմ։ Մեկ օր նրանցից պակսելիս, սիրտս ուզում ա պատռել. բայց հավատա՛ ինձ թե էսպես արդար սերը, միմիայն սրտով եմ ուզում. ուրիշ բան ինձ պետք չի՛, թե ինձ ՛աստված օր կտա, ես իմ Երևանու ալվան աղջկերանց վայելչությունը, ազնվությունը, առաքինությունը, սիրունությունը, միտք ունիմ էնպես գովելու, թեկուզ որ աշխարք էլ չի մտնեմ. Ես գիտեմ՝ որ նրանք պարկեշտ են և ամոթխած և մեկ պաչ էլա չեն տալ ինձ, բայց ինձ համար ցավ չի։

Եվրոպայումը թագուհիք իրանց համար փառք են համարում, իրանց բանաստեղծի սրտի ուզածը կատարել։ Ես գիտեմ, որ մեր ազգը դեռ էդ տեղը չի հասել, էնքան էլ ինձ համար մեծ փառք ա, եթե մեր ազնիվ խանումները, մեր գեղեցիկ աղջիկները իմ բանը լսեն, ինձ իրանց մտքումը մեկ տեղ տան, թե իրանց սրտումը չեն կամենում, ես իմ ոտանավորը դրեցի և տվի Քանաքեռումը մեկ տղայի, կարելի է թե նրանից կրկին ստանամ, եթե ինձ էլ շատ ցանկալի է, էն ժամանակվան արած բաներս, հիմիկվանից հետ համեմատել».

ԷՍ էլ ՄԵԿ ՈԻՐԻՇ ՈՏԱՆԱՎՈՐ Ա։



Ականջ արա, նազանի քո թարիֆն իմացիր,
Ջիվան ջանիդ ղատր արա, խոսքիս հարիֆն իմացիր.

Շատ օր ու ժամանակ, քո կարօտն քաշեցի,
Գիշեր, ցերեկ հանապազ զիս քո սիրովն մաշեցի,
էրվեց, խորովեց սիրտս բոյնի բուսուն մնացի,
Որ էդ քաղցր լեզվովդ ասես արի՛, դեսն անցի.