Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/116

Այս էջը սրբագրված է

4240 Սուգն նրան իրան ջահել հասակին
Մաշեց, խորովեց, շուտով ծերացրեց.
Դեռ եդին շունչն մեզ հենց՝ ախ էն էր
Որ մեր ազգը, մեր աշխարքն անտեր
Սիրենք ու իրան ողորմի ասենք
Գանք գերեզմանը, անունը հիշենք։
Ու ինչպես հիմիկ՝ ողորմի ասենք։
Աստված ողորմի առաջ մեր ազգին.
Աստվսւծ ողորմի նրա՛ գերեզմանին։
Հոգի ջան, էս էր իմ կարճ խնդիրը
4250 Բա՛ց՝ գլխիդ մեռնիմ՝ քո սրտի գիրը։
«Մեր խեղճ գեղերումն, անտուն սարերումն
Ո՛չ հեքիմ, ո՛չ դեղ, դեղ ծախող գտնվում.
Ինչ հիվանդություն էլ որ պատահի
Թե գլխացավ թե հարինք կամ ճլերք
Թե մահ տարաժամ՝ թե տենտ, կամ էրոցք։
Բոլորի դեղն էլ խնձորն ու տանձն ա,
Խաղողն ու գինին մարխոշ դեղնաշլորն
Հոտը հիվանդի քթին դեղ ըլում
Գույնը կարոտ աչքին, համն ցամաք բերնին.
4260 Նյութն էլ զորություն, նրա տկար ջանին
Մարդն էլ հավատով, սիրով ու հուսով
Թե քարին էլ կպչի, քարը խղճալով
Նրան ձեն կտա մուրազն կկատարի,
Ինչպես սուրբ գրումն էլ համեշա ասի։
Հեքըմի դեղն էլ հավատի վրա ա,
Մարդ որ չհավատա, չի էլ սաղանա.
Թեկուզ հեքիմը բանի բան ըլի.
Մեծ փիլիսոփա օձի պես խոսի,
Ունենա բերնումը կամ լեզու ծտի.
4270 Կամ ֆլի ոսկոռ անմահական գինի,
Ղշի պես թռչի, ջրի հետ վազի.
Սարի պես գոռա, ծովի պես դրմբա,
Նրա դեղն ու հնարն, դեղի ամանը
Բարին էլ ածես, քարը կտրաքի.
Խոտի վրա թափես, խոտը կփշրվի.
Մսի վրա ածես, միսը կքրքրվի։
Թե բերանդ առնես, լեզուդ կպապանձվի.
Թե փորդ հասավ, աղկներդ կկոտորվին,
Թե ոսկոռիդ դիպավ ջանդ տեղնուտեղ
4280 Փուլ կգա, կհալչի, եղի պես կցրվի։