Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/138

Այս էջը սրբագրված է

Մեկ պատի արանք, մեկ ծառի փիչակ
Գարունքն՝ որ բացվեր, մեր քիր ու ախպեր
Գային, տեսնեին մեր փտած մարմինը
Ետուցն առած էլ եդ տանեին
Ծովերի վրով սարերի գլխով
էլ եդ մեր աշխարհքն, մեր քաղցր հողը
Մեր քաղցր ջուրը, մեր քաղցր վաթանը
5130 Ա՜խ հողի, ջրի անումին մեռնիմ.
Ա՜խ քաղցր վաթանի սուրբ հողին մեռնիմ.
Վաթանն դրախտիցն էլ քաղցր, անոշ ա.
Վաթանն երկնքիցն դհա պատվական
Ա՜խ սուրբն վաթանի քաղցր հողին ղուրբան,
Վաթանի ծուխը խունկ ա ու կնդրուկ.
Վաթանի ջուրը գետ անմահական.
Վաթանի հողը անգին ջավահիր.
Վաթանի քարը գոհար, մարգարիտ,
Վաթանի դաշտը լաջվարդով քաշած,
5140 Վաթանի հովը սազ ու քյամանչա,
Վաթանի հոտը՝ անթառամ ծաղկի
Վաթանի համը՝ դրախտի խնձորի
Վաթանի քարին գլուխդ որ դնես,
Քարն լեզու կառնի, հետդ կխոսի,
Հետդ կծիծաղի, հետդ կզմայլի,
Հետդ կցնծա, հետդ կխնդա,
Ջան ուզես, քեզ ջան, քեզ հոգի կտա,
Կյանք ուզես, քեզ կյանք, անմահություն կտա,
Լաս կըլա հետդ, խնդաս, կխնդա,
5150 Վաթանի հողին՝ երեսդ՝ որ դնես,
Երեսիդ տակին վարդ ու մանիշակ
Դուս կըգան գլուխդ ծոցներ կդնեն,
Շունչդ քաշելիս՝ հոգի կփչեն,
Հոգիդ դու տա՛լիս բալառամ կտան,
Կյանք կտան կրկին կկենդանացնեն,
Երկնքի ցողովն երեսդ կծածկեն
Երկնքի փեշո՛վս քրտինքդ կսրբեն,
Երկնքի ձեռովն քեզ կըօրորեն,
Երկնքի ձեռովն նանիկդ կասեն,
5160 Երկնքի ծոցումն քեզ կքնացնեն,
Գլուխդ երկնքի կռան, բարձի վրա,
Երեսդ երկնքի դոշի, սրտի վրա
Երկնքի թևերն երեսիդ փռած
Երկնքի ծաղիկն վրեդ շաղ տված,
Աչքերդ երկնքի քնով կպցրած,