Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/139

Այս էջը սրբագրված է

Երազդ երկնքի լուսով շադաղած։
Աչքդ բաց կանես երկինքն ծիծաղի,
Բերանդ բաց կանես երկնքին անոշ համն
Հոգիդ կզմայլեք նոր հոգի կտա։
5170 Բարձիդ գլխատակին, տեղիդ միջումն
Լհեբիդ տակին, դոշակիդ միջումն
Չորս կողմդ երկնքի լուսովն պատած,
Չորս կողմդ երկնքի խնկով, հատով լցված
Երկնքի ցողով աչքերդ խփած,
Քո քունդ անոշ կյանք, քո երազդ դրախտ,
Երկինքն երեսիդ երեսը դրած
Երկնքի կաթը անմեղ բերնումդ,
Երկնքի ծծերն ձեռիդ միջումը,
Ծծես, քեզ կտա, չուզես, քեզ կտա
5180 Թե լաս, դեմ կանի, ծիծաղես, կտա,
Հուփ տաս, չի ցավիլ, կծես, չի քաշիլ
Բաց թողաս, կգա, բռնես քեզ կտա
Բնիս՝ բերնումդ, զարթնիս՝ բերնումդ
Բնիս՝ գլուխը երեսիդ քնի
Զարթնիս՝ երեսդ դոշին կքնի
Խաղաս, կխաղա, թե լաս, թե կլա
Բերանը կուզես, ծոցը դեմ կանի,
Ծոցը թե չանկռես քեզ բերնին կդնի,
Մատը թե կծես՝ ձեռը քեզ կտա,
5190 Զեռին թե խփես՝ դոշը բաց կանի,
Դոշը ցավելիս՝ սիրտը բաց կանի,
Անոշ սրտի միջումն քեզ քուն կդնի,
Որ քնով ապրիս, քնով զորանաս
Երազով քնիս, լուսով վեր կենաս,
Ղուշն էլ զեխովդ նա՝ անցկենալիս
Քեզ չի զարթացնի՝ թևը դեմ կանի,
Թևին թե խփեն, գլուխը կմեկնի.
Գլուխը թե չուզեն՝ դոշը բաց կանի,
Դոշը թե չկամին, սիրտը քեզ կտա,
5200 Սիրտը թե չուզեն, քեզ իր թևի վրա
Քեզ իր ուսի վրա, քեզ քամակի վրա,
Սարը տեղ չտա, ձորը կտանի