Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/149

Այս էջը սրբագրված է

Քարը մրմնջար, նրա երեսն ու դոշը
Ո՛չ մրմնջում էր, ոչ ցավ էր տալիս։
Նա որ լալիս էր, քարեր դող էին ընկնում
Նա գլխին տալիս՝ պատերը տրաքում.
Նա սուգ անելիս՝ սար ու ձոր փորը
Բռնում, թև առնում, ու ականջները
Կալնում, ոտն առնում, ու էնպես փախչում,
Որ էլ ետ չէին բնավ մտիկ անում
5580 Որ նրան չտեսնիէն ու սիրտըները
Չի մրմնջա ու իրանք էլ սկսեն
Նրա հետ սուգ անիլ, ու նրա սև օրը
Սգալ, ու նրա հետ ողբալ լաց ըլիր
Որ էնպես որդի թաղեց, հողը դրեց
Ինքը նրա սուգն արեց, հոգու հացը կերավ
Ու էլ չմացավ, գլխին վայ տվեց
Ու ջուրը չընկավ, որ էնպես տղեն մեռավ,
Տունը քանդվեցավ, ու դուռն էրեսին
Հետ էլավ, գնաց, օջաղը քոռացավ
5590 Ճրագը հանգավ, ծուխը կտրվեց,
Տունը բրիշակ էլավ, որ ով որ տեսնի
Նրա գլխին վայ տա ու նրան ասի։
Այ քո տունը չքանդվի, օրդ սևացավ
Ումբրդ խավրեցավ, աչքդ քոռացավ
Աստված գլխիդ տվեց՝ ջուխտ աչքդ հանեց
էնպես որդին քո ձեռիցը խլեց
Դու էլի էդպես քոռ բայղուշի պես
Գլուխդ քաշարած հենց ման ես գալիս,
էլ չե՞ս ասում թե՝ էս ինչ բան էր որ
5600 Իմ գլխիս էկավ։ Ընչի աչքերս
Քոռան՛ում, ումբրս խավարում, գնում
Որ գնամ սաղ սաղ ջուրն ընկնիմ, խեղդվիմ
Ու ղշերը կ՛ամ ձկներն լաղս ուտեն։
Հերիք ա մայր իմ, ճանապարհդ պատմիր
Ու մի էդքան մեզ ու քեզ սպանիր
Մայրական գութն, գիտեմ, անչափ է
Մենք լաց ըլելով, գլխներս ծեծելով
Նրանց եդևիցը չենք կարող հասնիլ: —
Աստված նրանց սուրբ հոգին լուսավորի։
5610 «էսպես տղա, աղջիկ ու մեր հարսները
Մեկ քարվանի պես ընկած գնում ենք,
Ասում ենք, խոսում, էսում, ծիծաղում
Սարից, քոլերից, պատմություն անում։
Որն ինչ արել ա, հենց էն ա ասում։