Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/18

Այս էջը հաստատված է

Չեմ թողալ, որ նրանք ուրրշի ձեռին
Մուհդաջ մնան ու կարոտ, թառամին։
Ծաղիկդ ու որդիքդ հետս կբերեմ,
Քո վրեն կածեմ, ոտդ կհամբուրեմ.
290 Որդքերանցդ ձեռը բռնած կկանգնիմ։
Սուրբ գերեզմանովդ ես պտիտ կգամ
Յոթն անգամ հետո գլխիդ վրեն կանգնած՝
Ձեռս կբարձրացնեմ, աչքս երկինքը քցած։
Գառնուկ երեխանցդ մատից կբռնեմ,
Լացս կսրբեմ, իմ սիրտը կանեմ,
Ջիվան Վիրաբիդ որ սիրտը չկոտրեմ,
Խեղճ Փարիխանիդ մտքիցը հանեմ,
Չախմուր Կարոյիդ էլ չը լացացնեմ։
Գուրեմ, գուրգուրեմ, սրտըներն առնիմ.
300 Երեքի ձեռիցն էլ բռնեմ շհանց տամ.
Երեսս եդևս քցեմ, որ լացս չտեսնին,
Ձենըս բերնումս հուփ տամ, չիմանան.
Թե ա՜խ եմ քաջում, կսկծան, մրմնջան,
Ճտովս փաթութվին ու իրանք էլ լան։
Սիրտս փուլ գա եդո էլ չի՛ կարենամ.
Աչքիս ու բերնիս հուփ տալ, ես էլ լամ.
Էլ եդ վեր ընկնիմ սուրբ երեսիդ վրա.
Նվաղած, ուշաթափ, բերնիցս դուս թռչի.
Ասեմ ողբալով ու գլուխս ծեծեմ։
310 «Որդի՛ք ջան, որդիք՝ ձեր նանը մեռնի.
Հո՛ղ տվեք գլխներիդ, գնանք, ջուրը թափինք.
Որ մեկ օր առաջ մենք էլ պրծնինք.
Գնա՛նք բաբի մոտ, գոգումը նստինք.
Երեսն համբուրենք, ճտովն ընկնինք։
Ո՞ւր ա ձեր բաբը՝ ընչի՞ չե՛ք հարցնում,
Բաբը կորել ա, բաբին չե՛ք սիրում։
Էն աստղի վրեն, էն ամպի գլխից
Մեզ ա մնում որ շուտով ձեզանից
Ես էլ հեռանամ, ես էլ ձեզ թողամ»։
320 Ա՜խ՝ էս խոսքին էլ ես չի՛ դիմանամ.
Մեր, որդիք ընկնինք քո վրեն մեռած.
Մեկ բուռը հողի [1]հասրաթ մնացած.
Ա՜խ՝ տեր, Արարիչ՝ էն օրը չտաս,
Ա՛ռ հոգիս առաջ, հետո տո՛ւր էս խաչն»։
Նազլո՛ւ իմ, Նազլու, մեկ շունչս ա մնացել,
Ոսկերքս քրքրվել, աչքս խավարել.
Թո՛ղ մեկ շունչդ առնիմ, հետո հողը մտնիմ,
[2]Թե դժոխքը տանին, ես հանգիստ ըլիմ։

  1. Որ
  2. Էլ