Քեզ եմ մնում, քեզ` քո ջանին մեռնիմ:
330
Հող կամ գերեզման ես վրես ունիմ,
Քանց իմ սառը մարմինն էլ ի՞նչ գերեզման
Ինձ պետքը կգա, երեսիդ ղուրբան:
Արի՛, ասածդ արա՛, ինձ թաղի՛ր.
Բե՛ր իմ երեխեքս ու վրես կանգնի՛ր.
Մեկ նրանց տեսնիմ աչքըս խփելիս,
Մեկ նրանց ասեմ, լեզուս լռվելիս:
Մնաք ի բարով՝ որդիք ազիզ, սիրեկան.
Էլ չէ՜ք տեսնիլ ինձ ա՜խ դուք հավիտյան։
Ձեր անբախտ հորը էլ միտք չբերե՛ք:
340
Մնաք բարով իմ քաղցր սիրուն երեխե՛ք:
Ձեր հոր տեղակ՝ ձեր խեղճ մորի սիրեցեք,
Ու իմ հնձավոր հոգին հիշեցե՛ք:
Սառը հողումն ինձ դրիք, հեռացաք
Չորս կողմս խավար, մութ տարտարոսի.
Ծնողք սիրելի՛ք՝ դուք ինձ մոռացաք,
Ինձ մենակ թողիք, ձեզանից հեռի։
Էստո՞ւր համար ինձ էնքան սիրեցիք,
էստո՞ւր համար ինձ սիրով մեծացրիք,
էստո՞ւր համար ինձ էս տեղ հասցրիք
350
Որ էսքան տանջվիմ, չարչարվիմ հիմի՞կ։
Ձեռս ածեմ, միայն կամ հողին դիպչիմ
Կամ իմ սառը մարմինը սարսի ու մրսի
Աչքըս բաց անեմ, ո՛չ արեգակի
Ոչ պայծառ լուսնի լիս ինձ մխիթարի:[1]
Ա՜խ ընչի՞ դուք ինձ[2] կաթ չտվիք, պահեցիք,
Ընչի՞ աշխարի համն ինձ առնիլ տվիք,
Որ հենց մեկ երեսն իմ, ու չի՛ վայելեմ.
Հենց,[3] էս խավարումն անշունչ ես ընկնի՛մ
Ո՛չ մոր ձեն էստեղ, ո՛չ հոր ես լսեմ.
360
Ո՛չ բարեկամ, ո՛չ ազգական տեսնեմ.
Բարձի տեղ փափուկ` կոշտ քարին գլուխս
էս սարսափելի խորումն ես ննջիմ։
Որդունք իմ ընկերք, ցեցք իմ պահապանք,
Քուն իմ սասանումն, երազք իմ տանջանք։[4]
Նա ո՛չ իր օրումն մուրազին հասնի,
Նրա լավ օրը եդին շունչն ըլի.
Նրա գլուխը բարձից հեչ չկտրվի
Ինչ որ նա դատեց, մսի հետ ուտի,
Ինչ որ վաստակեց արնի հետ խմի,
|