Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/190

Այս էջը սրբագրված է

քի սպանեց ու փախավ Փամբակ։ Խղճի հորնըմորը Երևանու բերդումը չորացրին» ինքն էլ՝ Ռուսը որ Երևան առավ, գնաց, որ հորն ազատի, իրան էլ հոր վրա տվին, սպանեցին։ Էս խաղերը էն փախած ժամանակն է ասել։ Սրա պատմությունը շատ երկար է, որ գրած մոտիս հազիր ունիմ ու նրանով կարելի է իմանալ էն ժամանակվա մեր աշխարքի հալը։ Գրքի անունն ա Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի։ էնպես էլ շատ զվարճալի պատմություններ աշխարհաբար գրած՝ մոտիս հազիր ունիմ։ Ով գիտի բալքի թե մեկ աստվածասեր մարդ իր հոգու խաթեր տպիլ տա։ Ես չկարացի բոլորը ի միասին դրել, չունքի խարջը շատ կըլեր։

Թե գիտուն, խելոք մարդիք ինձ պախարակեն, դու էլա ինձ պահիր՝ սիրելի ազգ, չունքի իմ ուզածս էն ա, որ քեզ ծառայեմ, քեզ իմ կյանքս տամ, քանի շունչս բերնումս ա։