Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/20

Այս էջը սրբագրված է

370 Հուդայի դասումն նա դասակցի,
Որ ձեր[1] ճտին հավին ծուռն աչքով կնայի,-
Ով որ ձեր մեկ մազն [2]թեքված կուզի,
Հենց դառն, փիս օրը հենց է՛ս օր ըլի.
էս օրը ձեր տանիցն հուրն[3] դատաստանի
Ղայիմ, ղադմի, համեշա ըլի։
Ինչ[4] որ ինձ արիք ձեր առաջը գա.
Ձեր օճաղն ղադմի էսպես լիքը մնա։
Ինչ որ ինձ տվիք, մեկին բյուր հազար
Ասղտված ձեր որդուն, էլումին բաշխի։ .
380 Փորս սոված էր դուք կշտացրիք
Ձեռս դարդակ էր, էսօր լցրիք
Շոր չկար հագիս ոտս, գլուխս նորեցիք.
Ինչ դիլակ ունիք, Աստված կատարի
Յեր երեսին հեչ թթու խոսք չգա
Թուր էլ խաղացնեն, ձեզ քյար չի անի.
Յեր գլխովն թվանքի, թոփի գյուլեն գնա։
Յաղու, հարամ ու կամ գողի ոտը
Ձեր շեմը կոխելիս, իր տակին մնա։
Խանի, բեկի մոտ պարզերես ըլիք
390 Նրանց չար աչքը ձեզ լավ մտիկ տա.
Նրանց թամքն ու թախթն՝[5] [6]հենց դարդակ մնա.
Ով [7]ձեր[8] մեկ մազին ղաստ կանի, որ խլի
Աշխարհ, ալամաթ ձեր ձեռին նայի։
Բայց ուրշի[9] ձեռին, ուրշի հացին
Ուրշի դռանը, ուրշի տանը
Հավիտյան ձեր օրը դուք մուհդաջ չլիք.
Ձեր քարվանի տուտն Տրապիզոն հասնի.
Ուղտե՜րը ղաթարով, ջորիքը բարձած,
Բեռները լիքը, թայերը տոլու
400 Միշտ սաղ սալամաթ ձեր դռանը չոքի»։
Երեսս երեսիդ ղուրբան՝ Աղասի.
Թագավորի թայ՝ քյահլան Աղասի.
Մորդ մեկ ծնած՝ հորդ մեկ բերած
Ես զարթուն կմնամ գլուխդ բարձին դի,
Գլուխդ բարձին դի՝ էդ դլխէդ մեռնիմ.
Մի ինջմիշ ըլիլ՝ [10]ջանս քեզ ղուրբան.
Ի՞նչ ես ուզում՝ որ մեր տանը չըլի.
Աշխարքն են հենց մեզ միշտ էրնակ տալիս
Հերդ գեղի տեր, դու օջաղ զադա.
410 Մլքներիս մեկ տուտն Զանգվին ա հասել

  1. ձեր=ձեզ
  2. հենց
  3. օրն
  4. Բնագրում՝ ինձ
  5. Նրանք իրանց թամքումն
  6. միշտ
  7. որ
  8. ձեզ=ձեր
  9. դուք
  10. քո