Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/204

Այս էջը սրբագրված է

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՃԱՇԸ։


Ճամփեդ բռնի, գնա, ամեն ծափ տվսղի
Առջևն մի պար գալ, ոտդ կդիպչի քարի։

Մոլլա Մասրադինն բեհեսաբ չարեց,
Մեկ քոռ կնիկ առավ, հետը պսակվեց։
Մոլլեն ու կնի՞կ- վա՜յ քո տղիս տղա՝
Լսողն չի՛ ասիլ, թե Մոլլեն գիժ ա։ —
Մոլլի փորն սկսեց շուտով ցավ ընկնիլ,
Կերած, խմածը քթիցն վեր թափիլ։
Օրն հազար անգամ յա դուս էր գնում,
10 Յա տեղը քցում, միջումը պարկում։
Բայց հիվանդի սիրտն էլ շորվա կուզի,
Ի՞նչ անի խեղճը, ո՞ր ջուրը ընկնի։
Կերածն համ չուներ, մեկ օր ալանի
էր կնկա էփածն, յա իսպառ աղի.
Չարեն որ կտրեց, կնկա խոսքովը
Վեր կացավ, գնաց իր զանքաչի քովը.
Որ մեկ ճար անի, աղչկանն դարձ բերի,
Աղին, ալանին նրան սովորցնի։
Զանքաչն որ տեսավ նրան տուն մտնելիս,
20 Կարծեց փեշքաշով ա փեսեն գալիս։
Հենց բարով տվեց ու միտքն իմացավ,
Գլխին բամբաչեց, դուռը հետ արավ։
Կրեմ էդ գլուխըդ ինչ կարթացող ես,
Բաս էդքան բա՞նն էլ դու իմացել չես։
Շատին շատ քցի՛, քչին՝ քիչ՝ ասա՛
Իմ աղչկանը. ու ջհանդամը գնա՛»։
«Շատին շատ, քչին քիչ» ասելով էկավ,
Անճար Մոլլեն մեկ կալի կշտով անցավ։
Հենց էս հադաղին՝ երկու ախպեր էլ
30 Կալր կուզեին ճոթ անիլ, տանել։
Մեծն ասում էր՝ թե ինձ շատ կհասնի,
Իմ օղլուշաղըս շա՛տ շատ է չունքի։
Փոքրն էլ ասում էր, պետք է պսակվիմ,
Հարսանիք անեմ, շատն ի՛նձ տուր, տանիմ։
«Շատին շատ, քչին քիչ՝» Մոլլեն որ չասեց,
Մեծ ախպոր սիրտը երկու թիզ եղվեց։