Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/22

Այս էջը սրբագրված է

Լեզվիդ ղուրբան ըլիմ՝ իմ թագ Աղասի
Ասացիր՝ որ գնան մի քիչ դինջանան.
Դեռ համր չի՛ կանչել, ինչպես նր՛անց ձեն տամ։
Երեկ էլ սաղ որը, աչքը չեն կպցրել
Որն կուշտդ էր կտորած՝ որը տուն էր հոգում.
Որը թաղի բանը, որ<ը> հանդի հոքսը
Գնացին՝ որ բազեն քո անկած–ծազը,
Քո սիրած թուփը, քո սիրած վազը.
460 Քո փորած մարկին, քո վարած դաշտին
Ջուր տան՝ որ նրանք դհա զորանան,
Իգին մանելիս՝ քեզ ուրախ դեմով
Ծափ տան ծիծաղին, ցնծան խնդալով
Աղասին էկավ իր նազլվի հետ,
Մեր երեսն ծեր ջանին թո՛ղ մատաղ գնա
Սիրուն Աղասի, Նազլվիդ աչքը չույս։
Մեզ վերած թողիր մե՛ռած ու անհ՛ույս,
Սուգ էր մեզ պատել, խա՛վար մեր օրը
Արեգակի շոքն մեզ պապանձացրել,
470 Էլ չէիր գալիս դու բահդ ուսիդ
Ջրում, զովացնում, մեզ հոգի տալիս
Փորում, առուն ծռում, ջուրը մեզ անում.
էտ՛ոցով քշտում, կամ էդ քաղցր ձեռովդ
Մեր գլուխը սանդրում, Աղաչում, դզում
Ավելորդ տերևն, կամ ճուխկը կտրում
Հող ածում, սրբում, քոլը իստակում
Քո անուշ շունչը մեր գլխին փչում
Բարակ մա՛տներդ մեր գլխին քսում
Գուրում, գուրգուրում, մեզ մտիկ անում
480 Անույշ լեզվովդ մեզ գովաբանում,
Մեզ նանիկ ասում, մեզ ջանիկ ա՛սում
Մեզ էլ վարդի հետ կամ մանիշակի
Փնջում, լվանում սառն աղրի միջումն
Հոտ տոնում, խնդում Նազլվին տալիս
Նազլուն հոտ քաշում էլ քեզ էր տալիս
Բայց դու բազի վախտ այլ տեղ գնալիս,
Հոտ էիր քաշում ու նրան տալիս,
Նազլու ջան Նազլու՝ պահիր մինչև գամ,
Ծոցումդ դիր որ սրանց չի կորցընես,
490 Նազլու քեզանից կուզեմ ես սրանց,
Թե թառամել են կմնամ խռոված.
Ես եմ սրանց բռանց էս տեղը հասցրել,
Սրանց հունդը ցանել, սրանց տեղը փորել
Սրանց ջուր տվել, բասլամիշ արել.