Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/243

Այս էջը սրբագրված է

Որ մեկն էլ ա չի՛ իմանում քո համ։
Երկինքն ա տեղդ, ընչի ես մնում,
Իշի կերակուր, էս փշի միջում,
Քանի փուշ ու էշ դե՛ռ կան աշխարքում,
Կմնաս անտեր։ Է՞ս եմ միտք անում,
Ու գլխիս տալիս, էրվում, խորովվում։
Քո սերն հանապազ կպահեմ իմ սրտումն,
70 Բայց ո՞ւմ ասեմ, ո՞ւմ, իմ դարդերս՝ ա՜խ ո՞ւմ.
էշն ի՞նչ գիտի ղադրդ՝ սրտումս էլ պահեմ,
Քեզ, ամեն խաթից միշտ էլ ազատեմ,
էլի դեռ քանի իշի հոտը կա,
Մեզ էս աշխարքումս մեկ չարա չկա։
Յա դու ինձ էրի, մեկ օր պրծնիմ,
Յա թև ա՞ռ, թռչինք՝ երեսի՞դ մեռնիմ»։
Իմ սիրուն բլբյուլ՝ մի՞ էդքան ցավիր.
Կա՛ց մեր միջումը՝ քո վարդը գովի՞ր,
էշը թրքումն ա իր ծնունդն առել
80 էլի թրքի հոտն նա կուզի առնել.
Քեզ վարդ, մանիշակ, քեզ ծառ ու ծաղիկ
Աստված փայ տվել, բլբյո՞ւլ գեղեցիկ։