Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/25

Այս էջը սրբագրված է

Ծառի հովն ու քո անույշ հոտն առնեմ,
580 Հոտիդ մատաղ գնա՝ քո գառն Աղասին
Հոտովդ ծաղկի՝ տատրակդ Աղասին.
Հոտովդ զմայլի, հոտովդ կշտանա,
Ձեռդ երեսին թող դրած մնա.
Դի՛ր քո ճակատն էլ ճակատիս վրա.
Թո՛ղ մեր շունչն նհախ դուս չգա, փչանա.
Թո՛ղ մեր ջերմ քրտինքը հողին չի թափի,
Չքվի, չորանա, ոտնատակ ըլի։
Դու իմ շունչն քաշիր, ես քոնը ծծեմ
Դու իմ քրտինքն սրբիր, ես քոնը հավաքեմ.
590 Կամ շապկիս յախումն, կամ կապիս փեշումն
Կամ երեսս քսեմ, կամ մեկ աղլխում,
Պահեմ։ Հանդումը երբ շոքած ըլիմ,
Երբ դարմանի թոզն կամ արևի շոքն
Գլխիս վերա ընկած՝ այրիմ խորովիմ,
Գութանի մաջի վրա կռացած
Թե կաման վրա ես ըլիմ նստած
Խուրձը կապելիս, կալը կասելիս
Լուծը լծելիս, հողը վարելիս.
Կամը քշելիս, ջուրը ջրելիս,
600 Ակոս անելիս, սերմը ցանելիս,
Դեզը դիզելիս, եղան անելիս
Հացը քամելիս, կալը եղելիս
Ալյուրն աղալիս, քարվան գնալիս,
Որ դատում անեմ, քո գլուխդ պահեմ
Գլխիդ, արևիդ՝ մեռնիմ Նազլու ջա՞ն
Քրտնքոտ աղլուխս հանեմ ու ասեմ
Ուխա՛յ՝ քո հոտիդ մեռնիմ Նազլու ջան
Քո ստեղծողի ոտին մատաղ գնամ
Դու ես իմ օրն ու արև դու իմ լույս
610 Աչքիդ լո՛ւյսդ ուտեմ՝ իմ քաղցր Նազլու ջան։
Էս դառն աշխարքումս, դու ես իմ հույսը։
Արի՝ արևիդ մեռնիմ՝ Նազլու ջան,
Արևն բացվել ա, աչքերը քցել,
Մեզ ուրախ դիմոք, մտիկ է տալիս.
Մեր սերն խնդություն < ն > նա էլ տեսնելիս
Աչքով է անում, իր բարձր թախտից.
Ճխում փայփայում, մեզ վրա խնդում.
Անլեզու տեղովն, մատով է անում.