«էլ Սողոմոնի գիրք չի՛ մնացել,
Բոլոր Ասիո լեզվովն հո էլ
Ջրի պես գիտի։ Խանի ու բեգի
Ջուղաբը կտա։ Աստծուն է հայտնի։
Տա՛ր, մեկ քանի օր թավշումդ կապի՛ր,
Թո՛ղ, քիչ դինջանա, հետո իմացի՛ր։
340
Ժամանակ չունիմ, է՛դ դու, էդ քո տված
Ամանաթդ։ Աստված ձեր բանն հաջողի,
Ձեր ցավն ու լոռը՝ թո՛ղ քամին տանի։
Մնաս բարով իշիդ հետս մուղարար,
Ես պարտքիցս պրծա, դու արա՛ դրան ճար»։ —
«Թողություն արա՝ սուրբ Դարվիշ բաբա,
Ուր գնա՛ս, քե՛զ քոմակ փեղամբարն դա՛ռնա։
Ավել պակա՛սը ների՛ր, ինձ բաշխի՛ր,
Գնա՛ս բարով, ինչպե՛ս դու բարի եկիր։
Ու դո՛ւ աչքի լիս՝ իմ էշ շնորհալի՝
350
Մտի՛ր առաջվան տեղդ ու դինջացի՛»։
Դարվիշն հեռացել՝ ճամփին գնում էր,
Որ Հասան իշին դեռ գուրգուրում էր։
Քոռ աչքին պաչում, կաղ ոտն համբուրում,
Մեջքը սղալում ու հետը խոսում։
«Ընչի՞ էդ բլբլի լե՛զուն չի բլբլում,
Ընչի՝ բերանդ կապել, չես խոսում.
Ա՜յ իմ շնորհալի արևածաղիկ՝
Ախր էդ հալին՝ թե տեսնին մարդիք,
Քեզ ի՞նչ կասեն, ինձ, մեկ լավ միտք արա՛,
360
Աշխարք շրջելու մարիֆաթն է՞դ ա։
Ամա չէ, էս օր բեզ՛արած կըլիս,
Մի քիչ դինջացի՛ր, դու լ՛սիր խո՛սքիս։
Էքուց տ՛եսածդ պատմի՛ր մեզ քիչ քիչ։
Իմ ջանը դուս գա՝ ճամփին հո չամիչ
Չէին տալ քեզ՝ էդ ե՛ս էլ լավ գիտ՛եմ,
Հլա դինջացի՛ր՝ ես քեզ խնդրում եմ։
Հետո պատմի՛ր մե՛զ քո սովրած բաները։
Խոտով, դարմանով լիքն ա մեր ամբարը՝
Պոտեպռունկ՝ դու հեչ էլ չի վախենաս,
370
Կե՛ր, քեֆիդ պարկի՛ր, որ դու կարեն՛աս
Իշտահով ասիլ, թե ի՞նչ ես տեսել,
Լսել, իմացել, քեզ դատում արել»։ —
էն մեկ գիշերը սաղ տարի դառավ
Հաս՛անի համար, ընչանք լուսացավ։
Հարևաններին բոլորին ասեց՝
Ավետիք տալով ու հավատացրեց,
|