Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/26

Այս էջը սրբագրված է

«Տեսե՛ք, ինչպես ես միշտ լույս եմ տալիս.
620 Սար ձոր, ծով, ցամաք հենց ինձ տեսնելիս
Գլուխ են բարձրացնում, քնից վեր կենամ,
Իրար ուսերից քաշում զարթնացնում.
Բերան բերնի դրած, ձեն են արձակում.
Ճչում փողփողում, խնդում, զվարճանում.
Գառը կովի հետ, առյուծն մարալի
Տողը երկնքից ցածացած՝ փռված
Ծաղկի, խո՛տի հետ, գլուխ գլխի դրած
Թուփն առվի վրա խոնարհ կախ ընկած
Աղբյուրն խոտի մեջն քչա, քչքչա,
630 Բյուլբյուլն վարդի գլխին ծլա, ծլվլա
Աղավնին իր քաղցր. ազիզ ընկերի հետ
Տատրակն իր հարաթ սիրուն գառնուկի
Կտուց ՛կտցի դրած, թև թևի խփած
Ծափեն, ծափծափեն, ճախրեն խոյանան
Բարի տալ ինձ մատ՝ առել խնդալով
Բարի Նկի՛ր մեր թագավոր բարով
Շնորհավոր քո գալդ ավետիք երկրի,
Կամիմք տաշ նրանց երկրպագություն,
Որպես տա՛պանումն նախահորն Նոյի,
640 Բայց չհամարձակիմք՝ քո առաչը գալ.
Մեր կարոտ սրտի էշխն՝ իմաց՛ում քեզ տալ.
Բարձր է քո աթոռ, ահեղ զորություն
Արևդ ո՛չ թողա, մանինք քո խորան
Ա՛ռ հեռու տեղից, մեր սիրո՝ նշան
Միայն հայեցված ք՛ո քաղցրահայաց
Մեր երկիր մորը շատ է բավական:
«Որդիք ի՛մ որդիք սերն է էս անում,
Սիրո հունարն ա էստոնք դուս բերում,
Թե մեզ Արարիչն, էլ չէր սիրել, ուզել
650 Ես էլ լուսինն էլ, բո՛լոր աստղերն էլ
Կըմնայինք խավար՝ դուք էլ մեզ նման,
էն վախտն աշխարհս կլիներ զնդան,
Սուգ և տարտարոս, խավարով ծածկված
Օրհնյալ Արարիչն բարերար, գթած: