Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/277

Այս էջը սրբագրված է


Թե գալու ըլին, որ հարդը հնձեն,
Իմացե՛ք՝ նրանք ինչ խոսին, ասեն։
Ու ինձ ասեցե՞ք, ուրիշ տեղ ճարեմ,
Հմիկ գնում եմ, որ պաշար բերեմ»։
Հենց նա դուս գնաց, հարդի տերն էկավ,
Ցորնին մտիկ արեց ու որդուն ասավ։
«Հարդը հասել ա, դու էլ ես տեսնում,
40 Հասկի ճիթը կախ մեր ցորնի միջումն։
Էլ վախտ չի կորցնես, էրուց կգնաս,
Մեր բարեկամներին իմացում կտաս,
Որ գան մեր հանդը, մեզ քոմակ անեն»։ —
Հենց խեղճ ձագերը իմացան էս ձենն,
Լվլվացին ու անսաս վշվշացին:
Ա՜խ՝ ո՞ւր ես մեր մեր, ի՞նչ տեղ ասեցին.
Արի՛, դու հասիրր, ա՜խ՝ մեր հավարին»։—
«Ի՞նչ ա պատահել», մերը հարցրեց։
«Ի՞նչ պետք է ըլի, հանդի տերն ասեց,
50 Բարեկամներին որդին գնա, կանչի,
Որ էքուց հարդը հնձվի, պրծնի»։ —
«էլ ոչինչ չասե՞ց», մերը հարցրեց։ —
«էս տուր համար դուք հեչ դարդ մի՞ անեք։
Թո՛ղ լիսը բացվի, հետո իմացե՞ք։
Էս ձեր կերակուրն, կերե՛ք, կշտացե՛ք,
Որդիք, ու պարկինք։ Դուք հաց կերել չեք»։ —
Ինչպե՞ս որ էլավ, նրանք կտկտացրին,
Գլուխ գլխի տված՝ մոր թևի տակին
Կուչ էկան ու շուտ աչքը խփեցին։
60 Օրը լուսացավ, բարեկամ չէկտվ,
Ղուշն էլի պաշար բերելու թռավ։
Ու խեղճ երկրագործն էլ իր հանդն էկավ։
ժաժեց գլուխն, որդուն էլ ասավ։
«Հեռու բարեկամն, մոտիկ ազգականն
Ի՞նչպես մեկ կըլին՝ որդի՞ սիրեկան։
Աստծու անունը տո՛ւր, էքուց գնա՛,
Հորախպոըդ ու մեր խնամուն ասա՛»։-
Ղլվլոցն ընկավ մեր ձագերի մեջ
էլի իրանց մորն ձեն տվին՝ որ հենց
70 էն սհաթին եդ գա, իրանց ճար անի։
«Ա՜խ՝ մեր ազիզ մե՛ր՝ արի, ա՜խ՝ արի՛։
Ազգականներին որդին գնաց բերի»։
«Հե՞չ ձեն մի հանե՞ք», մերն պատասխանեց։
«Մի էլ վախենաք ամենևին հեչ։
Աստված հիշեցե՛ք ու էս տեղ կացե՛ք.