Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/289

Այս էջը սրբագրված է

< Հ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն >

էս ողբալի պատմության միտքն էն ա, որ մեկ ազնվական տղա, երևելի ազգի որդի, մարդքանց մեջ ընկնելով էն տեղն ա հասնում, որ ավազակ ա դառնում։ Բայց էս ավազակ ժամանակն էլ իր ազնվությունը, բարեսրտությունը չի թողում։ Վերջապես մեկ աղջիկ ա սիրում, փախցնում, չար ընկերների խոսքովը՝ սարումը մենակ թողում, ինքն էլ հետո ձեռք ա ընկնում։ Ինչքան պատիժ, խոստմունք նրան անում են, որ ընկերներին մատնի, չի՛ անում, ու վերջը ինչ գիշեր որ իր սիրած աղջիկն ա մեռնում, էն գիշերն էլ սա է հոգին տալիս։ Սրա գրողը մեկ երևելի կին ա, որ շատ գրքեր ունի շինած։ Թո՛ղ կարդացողը էնդուր չի մտիկ անի, որ ես աշխարհաբառ եմ շրջել ու դեռ փոքր կոշտ ա։ Թորղ զարմանա թե կինարմատն էլ Եվրոպումը ղալամ ածիլ գիտի։ Ա՜խ՝ երաբ ինչ սրտով որ գիշերը քունս կտրած, էսպես բաները գրում եմ, մուրազս տեղ կհասնի՞. թե չէ։ Գրաբառ լավ, օսալ ես էլ գիտեմ, ամա ես էլ ուզում եմ, որ մեր խալխը օգուտ ունենա, մեր ազնիվ ազգը, որ մինչև էս օր լեզուն փակվել, գրաբառը չի կարում սովորիլ, չի հասկանում, աշխարհաբառ լեզուն էլ գիտացողի աչքին փուշ ա երևում, լեղի, թեև ինքն էլ հենց էն լեզվով նա իր սիրտը, հոգին հայտնում։ Քո լեզուն եմ լսել երեխությունիցս իմ սիրելի ազգ, քո քաղցր լեզվովն ա սիրտս բաց էլել։ Լեզուն դարդակ բառ չի, հոգին ա մարդիս։ Թո՛ր դու հասկանաս, ու իմանաս, որ քո հետ խոսալը ինձ համար ավելի քաղցր ա, քանց մեծ մեծ գրաբառ կոտրատիլ, էլ սրտումս դարդ չի մնար։ Տասը հազարը թո՞ղ հասկանան ու կարդան, մեկ քանի ջուխտ ու կենդ խոսողի ասածին ու ծիծաղալուն գլուխս քաշ արած՝ մտիկ կանեմ։ Ամենի սրտին դիր գալ չիր ըլիի: Ամա ցավն էն ա, որ բազի գիտուն մարդ որ մեկ դարդակ թասկիրա էլ, ո՞չ աշխարհաբառ, ո՞չ գրաբառ օրինավոր չի՞ կարող գրիչ, սաղմոսը կարդալիս էլ շատ գիր ու բառ սաղ սաղ ա կուլ տալիս, նա էլ ա մարդի վրա խոսում։ Բերանն ապրի՛։