Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/30

Այս էջը սրբագրված է

Քարերն էլ կլռվին, նրան յանկաջ կանեն,
Քարի մեկ խ՛ոսքը հազար թուման աժի.
Բաbը առյուծի բերանը կճոթռի,
Նրա հատն արարած աշխարքումս չկա,
780 Բաբը հենց թե մեկ ունքերը կիտեց.
Սար, ու ձոր կդողան, ոտն կառնին կփախչեն,
Բաբի միջումն հունարներ շատ կա,
Բայց ժամանակի աչքը քոռ ըլի.
Երկնքի երեսիցն ղուշն բերնով վեր կբերի.
Բաբը տազ ա արել, չունքի վախտի վախտ չի.
Բարի լեզուն ախ իր փորն են քցել,
Թե չէ նա գիտի ինչ բաներ կանի,
Որ աշխարքի աչքն հենց մնա սառած։
Հայ քրիստոնեի անումին մեռնիմ
790 Պատմել հայոց քաջությանը տարաբախությունը
Հայի անումն ա հենց փիս վեր էլած։
Անօրենի ձեռն եսիր են էլել
Ոտդ որ փոխես, գլուխ են կտրում,
Բաբի տղկներն լավ կտրատվում ա,
Ինչ կարա անիլ, ժամանակը փիս ա։
Քոռ ըլի՛ էնպես վատթար դովրանը
Շներն էլ են մեզ վրա աղություն անում,
Շունն էլ իր տերը հեչ չիր ճանաչում:
Առջն էլ իր բնումն ճապաղած մնում։
800 Փետը որ վերցնես՝ շունը տազ կանի,
Բայց ո՞ւմ հասկացնես էնպես խրատի
Հազար շուն կա, գել որ ոչ գրիչը
Ո՛չ գրի սևն սպիտակն կարա հասկանալ։
Ո՛ւր էն ժամանակը՝ էն փուչ դովրանը
Որ բարի թրի ոռքն էլ < էր > կտրում
Բերան < ն > էլ ու մեկ պինդ դագանակով
Հազար մարդի մեջ գլուխը պրծացնում
Նրանց ոչխարի պես տանում, ջուրն ածում։
Բարի ջանն ըլի հենց համեշա սաղ.
810 Բաբն որդիանց ըլի, նրանց ճար կանի.
Բաբը որ ջիբումն կես փող չունենա,
Ում դուռն էլ որ գնա, նա նրան կը բանա.
Բարի հացի ղրաղն շատ մարդ ա կտրել.
Բարի գինու համն, ով ասես առել.
Բարի՝ թաղումը հազար մարդ նստել,