Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/312

Այս էջը սրբագրված է

տութսունն էլ։ Կամ թե չէ միտք ես անում, որ ուտվեմ, խմեմ, լագեմ, փորիս, բողազիս քեֆը կատարեմ, որ եդո դամբլա դառնամ, ոտից աչքից ընկնիմ։ Աստված հեռու տանի, էդ իմ բանը չի, էնքան մարդի խելք տվել ա ինձ Աստված, որ էդոնք լավ կջոկենք։ Ինձ լավ էլ հայտնի ա, որ էն իմ ձեռի կեխտը իմ իշխանության տակին է, ինչ ուզենամ, էնպես կանեմ։ Մեկ օր որ Աստված ինձանից հեսաբ պահանջի, ի՞նչ պետք է անեմ, ախր նա հարստությունն էնդուր համար է տալիս, որ պետքն ածենք: Ինչպես որ ասել եմ, էլի ասում եմ, էդ բուրգն ականջիցդ հանիմ, թե չէ ինձանից չես պրծնիր

Հվնդ. Ի՞նչ անեմ, բերանս կապում եք, ձեզպես մարդիցը բարերարություն ստանալը ծանր չի։ Թո՛ղ ձեր ասածն ըլի։

Էսպես էս երկու ազնիվ հոգիքը էնպես բարեկամ դառան իրար հետ, որ էլ հավիտյան չի պետք է բաժանվեին։

Էս ջահել տղեն էլ շուտով առողջացավ, չունքի Գրադմանը լավ հեքիմ կանգնացնել տվեց վրեն։ Ի՞նչպես չէր լավանալ, նրա հիվանդության պատճառը չէ թե մարմնավոր ցավ էր, այլ աղքատությունն ու խղճությունն։

Երբ որ սաղացավ՝ իր պատմությունը Գրադմանին արեց, որ էս ա։

Էս տղի անունը Հովհաննես էր, ինքը Շվեյցարացիր։ Հերը, քահանա ըլելով, ուզում էր, որ որդին էլ իր գործքը կատարի, ու ուղարկեց համալսարանը (ունիվերսիտետը)։ Էս միջոցումը հերը մեռավ, նա իր ուսումը չէր ավարտել, որ հոր տեղը բռնի, մնաց անտեր, անքոմակ։ Տանն էլ մերն ու քիրը էին մնացել ողորմելի։ Ժողովրդյան արդյունքը էնքան չէր, որ սրանք էլ ա կառավարվեին։ Բայց էլի էնքան ազնիվ սիրտ ուներ, որ ասեց, «ես դհա շուտով կարող եմ իմ հացը ձեռք բերիլ քանց իմ մերն ու քիրը։ Աշխարքը մեծ է, ես միջին, հալբաթ որ մեկ պուճախ էլ ինձ համար կըլի։ Սովամահ հո չեմ ըլիլ»։

Էս մի՛տն արեց ու գլուխն առավ, ընկավ ճամբա։ Մեկ քաղաքում՝ մեկ երևելի Ինգլիզի հետ ծանոթացավ, նրան գրագիր դառավ ու հետը գնաց, որ աշխարհներ ման գան։ Բայց էս Ինգլիզը չար, վատ դործքի տեր մարդ ըլելով, ուզում էր, որ նա էլ իր կամքովը գնա։ Հովհաննեսի ազնիվ հոգին, որ հացի կարոտ էր ըլել, երբ ղաբուլ կաներ, որ նրան հետևի։ Ինգլիզը որ տեսավ՝ բանն ի՛նչպես ա, մեկ ուրիշ ծառա բռնեց ու նրան բաց թողեց։ Շատ դես ու դեն ընկավ, որ մեկ տեղ ճարի, չէլավ։ Մեկ գրավաճառի մոտ ուզում էր մտնի, էն էլ չհաջողեց։ Վերջը որ ճարը հատավ, սկսեց գրքեր շինել, գիշեր ցերեկ քունն ու հանգստությունը կտրիլ, որ իր օրական հացն էլ ա ձեռք բերի, շլլավ։ Ծառայություն անիլ չէր կարող, իր սիրտն էլ ազնիվ, ողորմություն ուզեր, իր համար մահ էր, էնքան մտքի ետևիցն ընկավ, որ դարդը ջանն առավ, հիվանդացավ ու էս դառը հալին էր, որ Գրադման նրան պատահեցավ։

Էս որ լսեց Գրադմանը, խորհուրդ տվեց նրան, որ գրագրությունն ու շարադրությունը թողա, վաճառական դառնա։

«Վա՜յ նրան, ասեց, որ ղալամի հաց պետք է ուտի։ Ապա ինչ միտք կանեի, թե էս մեր խեղճ կարդացողների հալն էսպես ա։ Ղորդ ա, տեսեում եմ, շատ վատ օրի միջում պետք է ըլին, չունքի էնպես ջանից ընկած, լղար կաշուցն ու ոսկոռից ավելի ոչինչ չունին վրըները, ամա էլի չէի կարծիլ, թե էդքան դառն է նրանց օրը: Էլի աստված խեր տա վաճառականությանը։ Քո