Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/33

Այս էջը սրբագրված է

«Գդակդ գլխիդ դիր մեկ մտիկ անեմ,
Քեֆս գա, թուշիդ մեկ լավ պաչ անեմ
Ձեզ որ չհագցնեմ, էլ ո՞ւմ հագցնեմ
900 Ո՞ւմ ունիմ ես էս փուչ աշխարքում
Արի՛ ճակատիդ մեջ տեղին պաչեմ,
Հենց իմանաս՝ թե խանզադա ըլիս
Քեզ պես որդի որ ունիմ, դարդ կանե՞մ,
Քեզ սաղ աշխարքի հետ ես չեմ փոխիլ
Հոգիս ուզենան՝ ես իսկույն կտա՞մ,
Բայց որ ձեր մեկ մազն ես թեքված տեսնիմ,
Կրակ կվառվի գլխիս, օրս վխավարի,
Ումրս չուռումիշ կլի, միսս վեր կթափի։
Ձեր մատը փուշ ըլելիս, աչքումս ա ցցվում,
910 Ոտդ քարին առնի, լերդս կխորովի
Մեկ տեղդ ցավելիս, իմ օրս օր չի,
Շլինքդ ծռելիս՝ ուզում եմ իսկույն
Բերնիս թիքեն ես հանեմ ու քեզ տամ,
Ես ինչպես կուզեմ՝ որ տխուր ըլիք
Ձեր հոգին իմն ա, իմ հոգին ձերը
Ես ձեզ էնդուր համար էս տեղ հասցրի,
Որ ձեր սիրտը ես ուզեմ՝ որ կոտրե՞մ
Վայ էս իմ գլխիս, ըմբրիս արևիս
Հաց էլ չունենամ, դռնե դուռ կընկնիմ
920 Ուրշի ոտը կպաչեմ, կաղաչեմ
Որ ձեզ ես պահեմ, իմ յաշը հասնիք,
Ծաղկիք զորանաք, ծլիք մեծանաք
Ու ձեր մեռած հորն մեկ ողորմի տաք
Նրանից ավելի, մեկ մուրազ չունիմ,
Աստված ինչ տվել ա, դեռ էն էլ ա շատ,
Քիչ ունիմ ես էլ, հենց միշտ քիչ կուտեմ
Բերնիցս կըկտրեմ, ժամոց պակսացնիլ
Մշակի հախը կտրիլ, և հորս չի հիշել
Պատարագ չանիլ հոգուն հաց չտալ
930 Աստված մի՛ յարասցե, էն օրը ո՛չ ըլիմ.
Թո՛ղ մահն էն օրը բկիցս հուփ տա
Ու սաղ սաղ տանի, դժոխքը քցի
Որ ինձպես փիս մարդն աշխարքում չըլի։
Որ ծնողացս ամագը՝ ոտի տակ տվի
էլ ո՛վ ինձ իր տուն համեցե՛ք կանի
Մեկ սառը ջուր կտա ու սիրտս կառնի,
Ինձ պես զավագին գյուլով պիտի խփած,