Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/334

Այս էջը սրբագրված է

Ոտտոմար. Խո՛սեսցի՝ ղոր ինչ միանգամ կամ իցէ նմա։
Աբբայ. Տե՛ս Ոտտոմար, ո՛րպիսի գեղեցիկ փոքրիկ պատկեր է։
Ոտտամար. (Յափշաակէ բռնալիր): Որպիսի ոք է սա, որ ի ձեռին ունի
զմեծա մեծ բանալիս։
Աբբայ. Սուրբ Առաքեալն Պետրոս։
Ոտտոմար. Զ՞ինչ գործ է սոքօք։
Աբբայ. Բանայ զդրունս արքայութեան երկնից։ Ասիցես արդեօք ո՞ւր է
մայրիկն քո։
Վկտբալդ. Որո՛վհետև թոյլ ետ զինքն կաշառել, ուրեմն պա՛րտ է և ասել:
Ոտտոմար. Զի՞ է եղբայր կրկնել զկաշառն։ Ընկալարուք յետս՝ Տէր.
զպատկեր ձեր. մայրն մեր չոքալ ի ստ՛որոտ լերին ի գիւղն, առնուլ ջուր ի
ջրհորոյ։
Աբբայ. Ինքնին։ Միթէ ո՞չ կարէր առաւել ան՛դր զմի ոք ի նաժշտաց.
միթէ ո՛չ գոյ աղբիւր ի մերձակայս լերին։ Դու ստես՝ մանուկ։
Ոտտոմար. Զինչ գիտէք արդեօք, ոչ բազմօք յառաջ քան զայս՝ զինչ
արարի ես ընդ Վալտեր՝ ընդ զինակիռն հօր իմոյ՝ յորժամ ասաց ցիս, թէ
ստես՝ տէր իմ։
Աբբայ. Եւ զի՞նչ արարեր։
Ոտտոմար. Ետու նմա ապտակ։
Աբբայ. Զի՞նչ արար յետ այնորիկ Վալտեր։
Ոտտոմար. Փութացալ առ Հայրն իմ բողոքել ի վերայ իմ։ Այլ հայր իմ
և ոչ յուշ անգամ արար ինձ զայն։ (Վազէ արտաքս):
Վիտբալդ. Այնպէս իսկ արժան էր։ (Վազէ զհետ եղբօրն):
Աբբայ. Որպիսի ինչ է խնձորենին, այնպիսի է և խնձորն։

ՎԱՐԱԳՈՅՐ Թ.



Ադելայիդայ (մտանէ ի նեռքս՝ երկու դոյլք ջրոյ ի ձեռին, դնէ զայն ի
յետուստ դրան) և Աբբայ։

Աբբայ. Ողջոյն ընդ քեզ Տիրուհի։
Ադելայիդայ. Ո՛ղջ լեր. Տէր Աբբայ։
Աբբայ. Ուրեմն ճշմարիտ է այդ։ Իսկ ես կարծէի, թէ փոքրիկն Ոտտոմար
խաբէ զիս։
Ադելայիդա. Նա և ոչ ընդ կատակս համարձակէր զայդ առնել, զինչ էր
այն, զոր ո՛չ կամէիք հաւատալ։
Աբբայ. (Ցուցեալ ի դոյլսն) Թէ դուք նուաստացուցանէիք զանձն ցայդ
պաշտօն։
Ադելայիդայ. Եւ այս երևի ձեզ օտար ինչ։ Արդարև ավելորդ իմն էր ինձ
էրթալ զջրոյ, մինչ գտանէին նաժիշտք. այլ ես պատմեցիր ձեզ զպատճառն։
Ո՛չ է ծածուկ ինչ ի ձէնջ ծադումն իմ։ Այսօր ութ ամք լրացան, յորմէ հետէ
ես կայի առ ջրհորովս, և դոյլքս ի ձեռին իմում։ Արտասուք իմ խառնէին ընդ
ջուրսն վասն ղի ի նմին ժամանակի Վենդք, որպէս քաջայայտ է ձեզ, վարե–