Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/34

Այս էջը սրբագրված է

Ոտնատակ տված ու սատկացրած
Որ աշխարքիցս ես օր առաջ կորչիմ
940 Ջհանդամը գնամ, դժոխքի փայ uլիմ։
«Ախր ես ի՞նչ անեմ, դուք էլ կանեք,
Ինչ որ տեսել եք, ինչ որ լսել եք,
Դուք էլ մեզ կանեք, ձեր որդիքն էլ ձեզ։
Դուք պիտի իմ տան սին ու հիմն ըլեք.
Ձեզանով պետք է իմ անունս հիշվի,
Ախր որ ձեզ չսիրեմ, էլ ո՞ւմ կսիրեմ։
Ո՞ւմ ջան կասեմ, ո՞ւմ դոշիս կկպցնեմ,
Ո՞ւմ բալա կասեմ, էլ ո՞ւմ ծոց կանեմ
Ու ձեռիս վրա ում քուն կըդնեմ։
950 Ձեզ որ չունենամ, օրս խավար ա,
Ձեր ջանին մեռնիմ, իմ ջանս ձերն ա.
Լեզուս բերնիցս կկտրեմ, կհանեմ,
Ձեզ կտամ, որ դուք, հեչ դարդ չի՛ անեք,
Արի՛ Կարո՛ ջան, արի՛ Փարիխան,
Արի՛ Վիրաբ ջա՛ն, էկե՛ք իմ ծոցս,
էս օր որ ես ձեզ դեռ հլա չեմ տեսել,
Ջանս ջահ չի իմ ու հալս ախ հալ։
Մեկ սհաթ որ աչքիցս դուք հեռանում եք,
Խաղալու գնում, կամ այգում մնում,
960 Ա՜խ աչքս հենց ձեր եդևիցն ա մնում,
Ջուր կտրում, սառչում, սիրտս կրակ ցնկնում,
Թե երբ կտեսնիմ ես ձեզ էլ կրկին
Թե ե՞րբ կխտտեմ, ու ձեր էրեսին
Հայիլ կմնամ մայիլ ու կ՛ասեմ։
Փառք քեզ Արարիչ, տե՛ր իմ ստեղծող
Որ էսքան բարիք նա ինձ տվել ա,
Ծռով, զավակով տունս լցրել ա,
էլով ու գյունով բախտավորել ա.
Տունս հազար հազար խերով լցրել.
970 Հազար բարության ինձ արժանացրել.
Ծաղկով, ճղկներով պսակել զարդարել
Բաղս բաղ լիքը, ու տունս միշտ տուն,
Հազար տարի էլ, ուտենք կշտանանք,
Մեր թոռներն էլ որ գան, էլի կկշտանան,
Ո՛չ տուտը կկտրվի, ո՛չ տակը կըհատնի։
Թե ծառի տակին, թե տան օճորքի
Երկնքի տակին՝ թե չորս պուճախում.
Դնում եմ ժամը, գալիս եմ ես տուն,