Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/347

Այս էջը սրբագրված է

թյան», այլ վերնագրով՝ «Մոլլա Մասրադնի պղինձը») հետագայում զետեղված են նաև «Պ. Վ. Խ. ժողովածվում։ Մյուս ութ առակներն են՝ «Սեաւ ագռաւն և հաւն», «Ծոյլ էշն ի վերայ ճանապարհին», «Երկու բարեկամը և արջն», «Երեք խուլ միմեանց հետ հակաճառին», «Առիւծն, աղուէսն և էշն», «Աղուէսն և ագռաւն», «Ծերունին և ագռաւն» և «Զօրութիւն գին- ւոյ»։ Սրանցից «Աղուէսն և ագռաւն» առակին ռուսերեն լեզվով հանդիպում ենք նաև «Նոր տեսական ու գործնական քերականության» մեջ։ Բայց այս աշխատության մեջ օգտագործված առակների («առասպելը») թիվը շատ ավելի է և հասնում է մոտ 30-ի, որոնց վերնագրեցի հիշատակումն անհրաժեշտ ենք համարում այստեղ, որպեսզի ամբողջական պատկերացում լինի Ա-ի ստեղծագործության այս բաժնի մասին։ Այդ առակների թվում կան մի քանիսը, որոնց հանդիպում ենք «Նախաշավիղ»-ներում և «Պ. Վ. Խ. ժողովածվում։ Ահա «Քերականության մեջ օգտագործված այդ առակների լրիվ ցանկը, 1. «Գայլն ու գառն», 2. «էշն և շունն», 3. «Գայլն յոչխարենիս», 4. «Ծիծեռն և այլ թռչունը», 5. «Առիւծն և մուկն», 6. «էգառիւծն և աղուէս», 7. «Կաղնին և եղէգն», 8. «Անտառաօձ ն և կոզնին», 9. «Ծառայութիւնն ի փետուրս սիրամարգի», 10. «Երկրագործն և օձն», 11. «Ստամոքսն և այլ անդամքն», 12. «Աղուէսն ու այծն», 13. «Աղուէսն և ագռաւն», 14. «Գայլն և կռունկն», 15. «Երկաթեայ և կալեայ պտուկն», 16. Աղուէսն և արագիլն», 17. «Առջն և մեղուք», 18. «Շինականն և սադ իւր», 10. «Մահն և ծերունին», 20. «Շունն և ստուեր իւր», 21. «Հայրն և որդիք իւր», 22. «Արձանն և քարտաշն», 23. «Վարդն և թիթեռն», 24. «Մոծակն և առիւծն», 25. «Կաթիլն անձրևոյ», 26. «Այրն անմորու», 27. «Խոհարարն և շունն», 28. «Շինականն և ակնոցն, 29. «Փիղն և դերձակն»։

Սրանցից առաջին երկուսը («Գայլն և գառն», «էշն և շունն») և 24-րդր՝ («Մոծակն և առիւծն») կան «Պ. Վ. Խ.»-ում, 13-րդը («Աղուէսն և ագռաւն»)՝ «Նախաշաւիղ»–ի Ա. մասի վերամշակված վարիանտում, իսկ 17 և 28-րդը («Առջն և մեղուք», «Շինականն և ակնոցն»)՝ «Նախաշավիղ»-ի նախնական վարիանտում։

«Նախաշավիղ»–ներում ու «Նոր տեսական ու գործնական քերականության» մեջ եղած առակներն իրենց տեղերում տպագրվելու են Ա-ի երկերի այս հրատարակության համապատասխան հատորներում, այդ նկատառումով չեն բերվում այս հատորում։

Հարկ է նշել նաև, որ Ա-ը, չափածո առակներից բացի, գրել է և արձակ առակներ՝ «պարապ վախտի խաղալիք, պարապ մարդու տանու միտք» արձակ ձևով։ Մյդպիսիք են՝ վերը հիշատակված «Եշի հարսանիքը», «Զվարճալի ու կարճ պատմությունը» շարքի զգալի մասը, որտեղ շատ կան առակատիպ «սրամիտք առածք — մասալեք», որոնք առաջին անգամ տպագրված են Ա-ի երկերի այս հրատարակության Դ. հատորում 1947 թվին։

Կարևոր հարց է Ա-ի առակների ինքնուրույնության և աղբյուրների որոշման հարցը, որով զբաղվել են Ա. Ղանալանյանն ու Աս. Ասատրյանը՝ առաջինն իր՝ «Աբովյանը և ժողովրդական ստեղծագործությունը» գրքում, հրատարակված 1941 թվին, երկրորդն իր «Աբովյանը — առակագիր» հետազոտության մեջ՝ տպագրված Հայկական ՍՍՌ Գիտ. Ակ. Հասարակական գիտությունների բաժանմունքի «Տեղեկագիր»–ում (1945 թ. 2 — 3, էջ 91 — 114)։

Ստորև տրվող կոնկրետ ծանոթագրություններին թողնելով ամեն մի առակի ինքնուրույնության և աղբյուրի որոշման հարցը, այժմ ընդհանուր առմամբ նշենք, որ Ա-ն իբրև առակագիր նույնքան ինքնուրույն է ու ինքնատիպ, որքան իբրև վիպագիր, և որ նրա գլուխ գործոց երկից՝ «Վերք Հայաստանի»–ից հետո «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուն հայ նոր գրականության երկրորդ հիմնաքարն է։ Այդ ժողովածվի «Հառաջաբան»–ում առակների վերաբերյալ հեղինակի ասածը՝ թե՝ «.. բոլորը մեր խալխի խոսացած բաներն եմ հավաքել, թարգմանածներս էլ՝ էնպես եմ դուրս բերել, որ մեր խալխի սրտովն ըլի»,— ճշտորեն վկայում է Ա-ի առակների ինքնուրույնության ու ինքնատիպության մասին, անկախ այն բանից, որ նրանց զգալի մասի սյուժեները փոխ են առնված այլ և այլ առակագիրներիդ։ Այդ տեսակետից Ա-ի առակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի.

ա) «Մեր խալխի խոսացած բաներից» առնված գրական մշակումներ, և

բ) «Թարգմանածներ», գրված, «սազացրած» այնքան հարազատ լեզվով ու ոճով, այնպիսի ազգային-ժողովրդական կոլորիտով, որ հայ ընթերցողը (կամ ունկնդիրը) չզգա նրանց թարգմանված լինելը։ Բայց առաջին խմբի առակների մի զգալի մասը (օրինակ՝ «Ձու գողացողը», «Սոխն ու սխտորը» և այլն) առնչվում են նաև գրական աղբյուրների հետ։ Այդ