Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/353

Այս էջը սրբագրված է

               Թող գնա նրանց մեջն ու բնակի նայի։
               Ախր ինչ ա նրանց դիտավորություն միտքն ու կամքը
            Բ. Հոգիս և մարմինս շարժի սարսի ոլ դողա,
               Ախր ի՞նչ ա նրանց միտքն ու կամքը,
37-40 տող Ա. Կարելի է թե իրանց աշխարքի հոգսն են քաշում»։
               «Ո՛չ, բարեկամք, ոչ», «Ուրեմն անգին քարն են նրանք պտրտում»
               Ա՜խ ինչ եք ասում։ Ուրեմն իրանց հին մեղքն են լաց ըլում։
            Բ. «Կարելի է՝ թե իրանց աշխարքի հոգսն են միշտ քաշում»։
               «Ո՛չ, բարեկամը, ո՛չ»: «Ուրեմն անգին քարն են պտրտում»։
                Ա՜խ, ի՞նչ եք ասում, ուրեմն իրանց հին մեղքն են լաց ըլում»։
41-42 տող Ա. «ՉԷ՛, չէ՛, ի՞նչ ասեմ»։ Ուրեմն խելացնոր են՝ որ չեն զգում.
43-44 տող Ա. Խոսում, կամ լսում։ Բաս ի՞նչ անում— Նրանք թուղթ,
                                                        թուղթ են խաղում։

ՄՈԼԼԱ ՄԱՍՐԱԴՆԻ ՃԱՇԸ

(Էջ 204-208)

«Պարապ վախտի Խաղալիք»-ի ինքնագրում պակասում են այս առակի 48–137-րդ տողերը պարունակող հեղինակի համարակալումով 15 և 16-րդ թերթերը։ Այդ մասի տեքստն ստուգվել է «Պարապ վախտի խաղալիք»-ի 1864 թվի հրատարակության նույն առակի համապատասխան հատվածով։ Հավանաբար այդ հատվածի ինքնագրի և տպվածի միջև ևս եղել են տեքստային տարբերություններ, որ անհայտ են մնում հիշյալ պատճառով։

Տես նաև «Մոլլա Մասրադնի իշի քուռակը» առակի ծանոթագրությունը։

ԵՐԿԱԹԱԿԵՐ ՄՈՒԿՆ ՈՒ ԱՂՔԱՏ ՀԱՐՈՒՍՏԸ

(էջ 203-211)

Գրված է ժողովրդական բանահյուսության հիման վրա։

ՀԱՑԱԿԵՐ ՓԵՇԸ

(Էջ 212-213)

Տես «Մոլլա Մասրադնի իշի քուռակը» առակի ծանոթագրությունը։

ԾԱՌԵՐՆ ՈՒ ԿԱՑԻՆԸ

(էջ 214)

Բանասիրության մեջ այն կարծիքն է հայտնված, թե այս առակը «ֆոլկլորային նյութի գրական մշակում» է և մտնում է Աբովյանի՝ «ժողովրդական ծագում ունեցող ինքնագիր առակների» շարքը (Ա. Ղանալանյան— «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը». 1941 թ., էջ 39)։ Այս կարծիքը համոզիչ չէ։ Անկասկած ընդունելով, որ «Ծառերն ու կացինը» Աբովյանի ինքնուրույն առակներից է, բայց շատ հավանական է, որ առակի սյուժեն վերցված է Վարդան Այգեկցուց (համեմատել նրա՝ «Փայտահատը և ծառք» առակը Աբովյանի մշակածի հետ։ Նրանց ընդհանրությունը շատ բացահայտ է։ Տես Н. Марр. Сборники притч Вариана, ч. стр. 123)։

Այս առակի սյուժեն Ա-ից շատ առաջ մշակել են մի շարք այլ առակագիրներ՝ Եզոպոսը («Փայտահատ և անտառ»), Լաֆոնթենը («Անտառ և փայտահար»), և ուրիշները։ Աբովյանի մշակումը ավելի մոտ է Այգեկցու, քան թե Եզոպոսի ու Լաֆոնթենի առակներին։

ՉԸՂՐԵԽԸ

(Էջ 215-216)

Այս և «Մշեցի հայն ու ոսկոռի փեշքաշը» ասացվածքը Աբովյանի ինքնաստեղծ հյուսվածքներից են, որոնց երկուսի էլ նյութն ընդհանուր է՝ արևմտահայ աշխատավորի պան–