Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/44

Այս էջը սրբագրված է

Ես իմ թիքեն եմ բերնիցս հանում
Նա իր լեզուն ա բերնիցը հանում
Թիքեն ուտում ու լեզուն ինձ տալիս,
Ես էնքան ծծում եմ՝ բերնումս պահում
Որ ցավ ա տալիս, Աղասին ասում.
«Թո՛ղ Նանասի ջան՝ թող բերանդ ուտեմ,
Լեզու չունենամ, քեզ հետ ոնց խոսեմ.
Լեզուս կպսկես, կմնամ անլեզու
1350 Քո քաղցր խոսքերի ջուղաբն չեմ տալ
Սիրտս կխորովի՝ որ դարդ ունենաս,
Չեմ կարող էլի իմ սիրտս քեզ հայտնեմ.
Երեսիդ կնայիմ, կայրվիմ, կտոչորվիմ,
Դու էլ կուզես՝ որ խոսք էլ լսես.
Աչքդ երեսիս կմնա սառած
Աչքերիդ ղուրբան հերիք ա էսքան
Թո՛ղ դու լեզուս, հիմիկ քունը տուր»։
«Աղասու սիրտը ի՞նչպես կըկոտրեմ,
Աչքերս էլ՝ հանի, ես իրան կտամ,
1360 Թուր՛ դնի գլխիս, ծպտուն չեմ տալ,
Տանի, ինձ ծախի, նրա գերին եմ.
Սիրտս էլ՝ որ ուզի, կհանեմ, կտամ,
Ջանս էլ՝ որ հանի, շունչ էլ չեմ քաշիլ
Աղասու ազիզ երեսին մեռնիմ.
Աղասու մի մազն թե թեքված տեսնիմ.
Ես գյուլբի միլը աչքս կկոխեմ.
Աղասու երեսն՝ թե տխուր ըլի,
Դանակն հառնիմ, բողազս կկտրեմ,
Աղասու գլուխը ցավելիս տեսնիմ,
1370 Կերթամ քարափնի վեր Զանգու մեջը կընգնիմ,
Աղասուն որ մեկ թուր վրա բերեն,
Ես իմ գլուխը առաջ դեմ կանեմ,
Աղասուն՝ թե մեզ ուզում ըլի թողա,
Սիրտս կհղեմ, նրան մեջը կդնեմ,
Թե քթիցս բռնի, ասի հոգիդ տո՛ւր,
Ես նրան իմ հոգիս երբ կըխնայեմ,
Աղասին տասն օր՝ որ սոված մնա
Ընչաք տուն չգա, ես մոտին չնստիմ,
Աղասին՝ թիքեն բերանը չի՛ տանիլ։ ՚
1380 Քնած ըլելիս ես ծառի տակին