Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/48

Այս էջը սրբագրված է

Մատով ցույց տալիս, ու մեզ եդ պատմում.
«Տեսնում եք էս ղուշն էս սիրուն բլբյուլն,
էս անուշ լեզուն, էս անուշ ձայնը
էս իմ Աղասու ջիվան հոգին ա,
էս իմ Աղասու արդար հոգինաա,
էս նրա ձենն ա, էս նրա հոգին,
էկել ա նստ՛ել՝ որ մեզ տա բ՛արով
Հրեշտակը բերեց, նրան բաց թողեց.
1510 Ինքը թևի առավ, թռավ էլ կրկին,
Նայեցեք, լսեցե՛ք, ձեր կարոտն առեք,
էս ձեր Աղասու, էս իմ Աղասու
Սուրբ արդար մաքուր, անմեղ հոգին ա,
Ձենը լսեց՛եք, իրան մի՚ բռնեք,
Նա արդար ա, մենք մեղքերով լիքը
Դրախտիցն ա էկել, մենք դեռ երկրումը
Մենք ի՞նչպես կարանք նրան ձեռը խփիլ,
Մենք ի՞նչպես կարանք նրան վեր բերիլ,
էլի կթռչի, կփախչի, կթողա
1520 Ձեզ և ինձ տխուր, տրտում սգազգաց.
Թողե՛ք նա երգի, ձենը լսեցե՛ք
Նստեցեք հանդարտ էս ծառի տակին,
Ախ ինչպես ա նա մեզ մտիկ անում.
Կռանում գլուխը մեզ վրա ցածացնում,
Մեր գոգումը նստիլ, ինքն էլ ա ուզում,
Քո ձենիդ ղուր՛բան, պատկերիդ ղուրբան,
Խոսի՛ր էդ քա՛ղցր լեզվիդ գնամ մատաղ.
Նանի ամակը դեռ չես մոռացել.
Դ՛եռ նանի սերը հոգումդ ունիս,
1530 Էս քո ծառերն են, քո ծաղկները,
Առ սրանց հոտը, տե՛ս, ուրախացի՛ր.
Տե՛ս նան < ն > ինչպ՛ես ա նրանց պահպ՛անել,
Նանը քո կոխած տեղն էլ ա պաչում
Նանը քո նստած տեղն ա լիզում
Արտասվում, նղղում, երեսի վրա քնում։
Նանը ինչպես քեզ հեչ կմոռանա
Ն < ր > ա սիրտը, ջիգյարն քարից չի՛ շինած.
Նանի սրտումն բլում ես նստած.
Նանն էն վախտն էլ քեզ սրտումը չի պահիլ
1540 Եբբ ոտն ոտիդ հետ ու գլուխը գլխիդ
Մեկ հողում, տեղում կպարկի կոխքիդ
էն ժամանակը իմ հոգիս էդպես
Բյուլբյուլ կդառնա, կգա էլ քեզ պես