Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/50

Այս էջը սրբագրված է

Հրեշտակ Աղասիդ քո կուշտը կտրած
Իր լիսն ու թևերն երեսիդ փռած
Օրոն է անում քո ազիզ ջանիդ
Որ անույշ քնիս, անույշ Աղասիդ
Չի՛ թողալ որ քեզ փորձանք հանդիպի,
1590 Չար հրեշտակին նա բոցեղեն սրով
Անդունդս խորտակե նա ջախջախելով
Ոտների տակին էն օխտգլխանի
Ագահ վիշապին նա զարկե գետնի
Մազերից բռնած՝ նա հրեղեն թուրը
Աջու ձեռովն խրե նրա փորը.
Պատեպատ տալով, հոգին առնելով
Թևերն երեսիդ կանգնած՝ փռելով
Որ անույշ քնիս, անուշ երազով
Անույշ Աղասուդ երեսը տեսնելով.
1600 Խնդաս, մխիթարվիս, էլ սուգ չի՛ անես,
Օրհնես նրան գովես, կաթդ հալալ անես
Գլխին ձեռներդ դրած երկնքին նայես
Փառք տաս Արարչին, որ ինձ չի ղրկեց,
Հրեշտակաց դասի՛ն արժանի արեց,
Իմ ծերունի հոր, քո՝ ազիզ իմ մոր
Աղոթքն, արտասունքն՝ որ դուք ամեն օր
Գերեզմանիս վրա լալովդ անեիք,
Հոգուս պատարագ, պաշտում, հաց տայիք,
Աղքատաց, տնանկաց աչքը սրբեիք,
1610 Խնկով, բուրվառով հոգիս հիշեիք,
Քահանա ու խաչ ձեր տան բերեիք,
Մատաղ անեիք ա. ժամոց տայիք
Ընկալավ սիրով, ու ղրկեց հիմիկ՝
Որ ձեզ իմ բերնով շնորհակալ լինիմ
Ձեր սուրբ երեսը ձեր մաքուր ձեռը
Համբուրեմ հիմիկ ձեր ոտներն ընկնեմ,
Ձեր ցավն ու չոռը հրեղեն սրով
Խռկեմ, հալածեմ, ու ձեր սիրտն առնեմ,
Որ էլ չի տրտմիք, միամիտ լինիք։
1620 «Աստված պետականն արդարի մուրազն
Ամեհ, ժամանակ մտքից չի՛ հանիլ
Նա իր աթոռիցն իր քաղցր աչքը քցած
Տեսնելով մեր գործն, մեր սրտի ուզածն
Որն որ բարին ա է՛ն կը կատարի,