Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/51

Այս էջը սրբագրված է

Բարյաց վարձ չարին դարձ, զղջումն տա ու խնամ տանի
Որ քաղցր տ՛եսույն արժանի անի։
Նա ո՛չ պատուհաս, տանջանք պատրաստն
Նա չէ՛ անիրավ, այլ անաչառ է
Նա իր ստեղծվածին բնավ չի՛ կորցնիլ
1630 Նա միշտ ողորմած, գթած, արդար է
Նա իր ձեռագործն սիրե, պահպանե,
Այլ ոչ անարգե, տանջե ու պատժե
Սուրբ արքայության դուռը բաց արած
Իր քաղցր գիրկը պսակով լցրած
Հազար բարություն իր գթած ձեռին
Աչքը խնամով ամենի աչքին
Քցած սպասե, որ գան վայելեն,
Ապշին, զմայլին, հրճվելով ասեն
«Փառք քո մեծությանդ՝ ո՜վ տեր Աստված մեր
1640 Հիրավի մեր հայր, հիրավի մեր տեր։
Կույր էինք որդիքդ քո մինչև այսօր
Որ չիմանայինք կամքդ բարի մեր հոր։
Երկրումն էլ հազար բարությամբ լցված,
Բյուր տեսակ շնորհոք պատած, զարդարած,
Աչք էիր մեզ տվել՝ որ տեսնինք, խնդանք
Մեզ ականջ բաշխել որ լսինք, ցնծանք
Միտք մեզ պարգևել, մտածենք, հիանանք
Սիրտ, հոգի շնորհել, որ վայելենք, զգանք,
Երկինքդ մեր գլխին աստղով զարդարած
1650 Երկիրդ մեր տակին, փնջած, պսակած,
էնտեղ աստղ, լուսին, քո սուրբ արեգակն
Աչքներն աչքերիս գիշեր ցերեկ քցած
Նայում էին մեզ խնդում, ծիծաղում
Ճխում, փայփայում, ճաճանչում, փայլում,
Մեր տխուր գիշերը, մեր կարճ օրերը
Իրանց ձեռի տակին, աչքի առաջին
Պահում, պահպանում, լուսո գավազան
Ու իրանց ֆանառն նրա ձեռը տալիս
Քնքուշ երեսն նրա երեսին քսում
1660 Քուն գնում երկիրնք աչքին համբուրում
Թևերն հեռվանց թափ տալիս գնում