Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/61

Այս էջը սրբագրված է

էն ոսկոռն մարդի շատ վնաս կտա,
Թե մյուս Հայ գառին լավ չես պահպանել,
Գուրգուրել, շփել ու գառնուկ կանչել,
Երեսն համբուրել, գոգիդ նստացրել
Հայը խոնարհ ա, ու Աստուծո գառը
Հայի անումին, Հայի արևին
Ես մատաղ լինիմ, ես ղուրբան լինիմ։
Ա՜խ կրաքաշի է սուրբ կրաքաշի
2020 Հային էսպես ծուռն աչքով նայողին
Բաց թող որ ընկնի իսրի պուճախը
Անդնդի մեջը չարի օճախը
Ինքն էրվի, տանջվի, Հային չտանջի,
Ա՜խ Հայի սրտին, Հայի արևին
Ես ղուրբան ըլիմ, Հայի սրտի տակին,
Շատ շնորհք, զորություն, շատ լավություն կա
Բայց քարը վերցնել ու, սիրտը բանալու
Խցկում են բերանն, որ էսքան բարին
Ջնջվի, փչանա, Հայ անուն չըլի։
2030 Բայց Հայի սիրտն ծով ա, Հայը կտանի,
Բոլոր ախբ, զիբիլ մունջ մունջ ներս կանի,
Գետինը տակիցը կփորի, կքանդի
Գետնի երեսին իր գետերն կ՛տա։
Որ նրա քանդողը էլ նրա մեջն փուլ գա։
Էլի նրա ջրովն անկուշտն կշտանա։
Ծովի պես հանդարտ անմռունչին Հայը
Հազար բարություն, նավերը լիքը
Կտանի, կբերի աշխարքի կտա,
Բայց ե՞րբ չար մարդը նրա վրա կէրթա խոր
2040 Ինքը կթաղվի, խեղճ Հայն ինչ անի։
Ալեկոծությունն ուրիշ տեղից ա,
Աստված է ղրկում և ո՛չ թե մարդը
Մարդ ինքն թող միշտ լուռ հանդարտ մնա
Հայն միշտ հանդարտ ա, Հայն միշտ անմեղ ա։
Ա՜խ Հայի ջանին ջանս ղուրբան գնա։
«Դու սիրելի քույր երբ կը մտնես տուն
Կարաս ծովերդ կսկսեն եռ գալ
Նրանք էլ կուզեն՝ իրանց բարությունն
էկած ղոնաղի առաջեն բանալ։