Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/70

Այս էջը սրբագրված է

Իմ աչքերս թե լան, դու գլխիդ ծեծես.
Քո մազդ ծռվելիս, ե՛ս գլուխս քեզ տամ
Ես շունչս քաշելիս, քո շունչը փորս տան
Դու ա՜խ քաշելիս, իմ շանս վառվի
Ես վայ աս՛ելիս, քո ոսկերքը դողան.
2370 Դու ջան ասելիս, ես շանս քեզ տամ
Դու չոռ ասելիս, գետինը խոր գնամ,
Թե ձեռդ բարձրացնես, հալածակ ըլիմ.
Թե մեռնինք հոգին մեր դրախտը գնա.
Արդարոց դասին իրար մոտ նստած
Ջեռն ձեռի նստինք, ու ուրախանանք.
Առանց քեզ դրախտն ինձ դժոխք ըլի.
Ինձ հետ քե՛զ՜ դժոխքն դրախտ արքայությն
Աճենք, զորանանք, ծլինք բազմանանք,
Որդովք, զավակոք, ծաղկինք շատանանք.
2380 Դու ինձ հողը դնես ես փեշից՛դ բռնեմ
Աղի արտասվոք աղաչեմ խնդրեմ
Մեր եթիմներին ձեռաց չի՛ թողաս.
Մեկ բուռը հողդ երեսիս ածես.
Քահանա բերես, գերեզմանս օրհնես,
Թե դու իմ գլխիցս պակսես դու իմ կյանք.
Աչքդ խփելիս մատնեքս թուլանան,
Պատանը դնելի՛ս արտասվոք լվան՛ամ,
Քեզ հողը դնելիս, հողի՛դ ես մատաղ,
Կոխքիդ վեր ընկնիմ թուլացած մեռած
2390 Հոգիդ էն վախտը աչքիս երևի
Իր սուրբ թևերովն երեսիս խփի,
Ինձ ն՛որ կյանք տա որ կրկին զորանամ
էդ տվա՛ծ կյանքովս է՛լ նոր աշխարհ գամ
Քո խեղճ որբերիդ հոգս ու դարտ քաշեմ
Հարցնեմ, կարկատեմ, նրանց օրոն անեմ
Ձեռն երիզն բռնած գերեզմանդ բերեմ
Գերեզմանիդ գլխովն նրանց պտիտ ածեմ
Լանք ու համբուրենք, ուշկներս գնա
էլի սուրբ հոգիդ երկնքիցն վեր գա
2400 Թևով աչքներիս խփի ու ասի.
Մի՛ լայք, մի՛ տրտմիք իմ անույշ որդիք
Ես հո չեմ մեռած, ես եմ կենդանի
Աստծո դոգումն, արքայության մեջն
Ցնծամ և խնդամ, զմայլիմ, և բերկրիմ