Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/76

Այս էջը սրբագրված է

Թե չէ՛ խեղճ չմնաք, ձեզ սպանել տաք,
Բաս ատամն ես ձեզ ընչի եմ տվել.
2610 Բաս հանճար, ու խելք, ձեզ ես պարգևել.
Վրա թռե՛ք էնպեսի աղտոտ երեսին
Ճղեցեք, կարատեցե՛ք, ձեզ փիս չեն ասիլ,
Շան անունը միշտ գոված է ասած
«Քո տերդ էնպես սիրի, ինչպես շան ազգը»։
«Սիրելի իմ մայր արդարոց կյանքը
Չեմ կարող պատմել, թե որքան հրաշք է,
Կնդրկի ծառերի, խնկան ծաղկների
Շուշանի, վարդի մանիշակի մեջ
Չորս կողմն լաջվարթած, ոսկեվարաղած
2620 Աղբրների ջուրն գյուլաբ վարդաջուր.
Հոտերի գունը զմրուխթ ու յաղութ.
Ծառերի ծաղիկն ոսկի ա կնդրուկ.
Գետի ջրի համն անուշ բալասամ.
Ո՛չ աչքթ քուն գալիս, ո՛չ սիրտդ ղարաբ
Սրա հողն ու դաշտն վարդով զարդարած
Ոչ ուտես, խմես, այլ նստիս հիացած
Ապշիս զարմանաս, ցնծաս և խնդաս.
Ուր ոտդ դնես, լալազար տեսնիս.
Սիրտդ ցավի էն վախտն, եդ դառնալ կամիս,
2630 Բայց հենց կրունկդ փոխես, վարդն ոտնակոխես,
Ձեռքդ կամիս շարժիլ, լիմոն, փորթուգալ
էնքան նուրբ ազնիվ, թե ձեռ ուզես տալ
Իսկույն պատառեն ու անույշ հոտով
Քո բոլոր չորս կողմն կոյնեն, կտանին
Քո ուշ ու միտքդ անմահական քնով
Աչքերդ բաց է, ականջներդ բաց,
Ջուրն անմահական երեսդ շաղ տված
Կամիս ոտդ շարժել, քո ոտդ լույս ա,
Կամիս ձեռ բանալ ձեռդ խունկ դառնա,
2640 Թե շունչ ես քաշում, դու կյանք ես առնում
Թե շունչ ես հանում, ուրշին կյանք տալիս
Մարմինդ ո՛չ մարմար, որ ո՛չինչ զգա.
Մարմին ամեն բան լիակատար ունի
Թե ոտք, թե ձեռը, թե աչք, թե ականջ,
Խելքդ, ու ուշդ, միտքդ բոլորը թամամ,
Այլ մսի, արնի տեղն նա լույս է դառած
Հուսով շաղախած, լուսով զարդարած